Հա

Մշակոյթ

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 13:40

Իրանը 629-ամեայ զանգը կը վերադարձնի Աղթամար կղզու Սուրբ Խաչի հայկական եկեղեցուն

Իրանը կը վերադարձնի 629-ամեայ զանգը, որը պատկանում էր Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն: 

«alikonline.ir» - Իրանը կը վերադարձնի 629-ամեայ զանգը, որը պատկանում էր Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն: Տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

Այս մասին գրում է «Ասպարէզ»-ը։ Զանգը յայտնւել էր Իրանում անյայտ հանգամանքներում։ Այն ցուցադրւել էր Ուրմիայի մարդաբանութեան թանգարանում։

«Մենք սկսել են բոլոր պատմական յուշարձանները ու արտեֆակտերը Իրանից դրանց ծագման երկրներ վերադարձնելու քաղաքականութիւնը՝ բոլոր անհրաժեշտ իրաւաբանական ընթացակարգերին համապատասխան»,- յայտնել է Իրանի Իսլամական մշակութային ժառանգութեան, արհեստների ու զբօսաշրջութեան հարցերով վարչութեան փոխնախագահը։ Նրա խօսքով՝ այդ քաղաքականութիւնն ուղղւած է նրան, որ աշխարհին ցոյց տրւի Իրանի իսկական բնոյթը՝ որպէս բարեկամական երկիր, որն առաջնահերթ ուշադրութիւն է յատկացնում բարիդրացիական յարաբերութիւններին ու յարգում մարդկութիւնն ու նրա պատմութիւնը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։