Հա

Մշակոյթ

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 11:30

Առնոլդ Շւարցենեգէրը կը նկարահանւի «Տերմինատոր»-ի վեցերորդ մասում

Ամերիկացի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շւարցենեգէրը կը նկարահանւի «Տերմինատոր» կինոսագայի վեցերորդ մասում:

«alikonline.ir» - Ամերիկացի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շւարցենեգէրը կը նկարահանւի «Տերմինատոր» կինոսագայի վեցերորդ մասում: Այս մասին յայտնում է «Fox News» հեռուստաալիքը: Գրում է «tert.am»-ը:

«Յաջորդ տարւայ մարտին ես կը սկսեմ նկարահանւել «Տերմինատոր»-ում: Ռեժիսոր Ջէյմզ Քեմերոնը եւ պրոդիւսեր Դեւիդ Էլիսոնը կը վերադառնան նկարահանող խմբի կազմ»,- ասել է Շւարցենեգէրը:

Քեմերոնը հաստատել է «Տերմինատոր»-ի վեցերորդ մասը նկարահանելու որոշումը եւ ասել, որ Շւարցենեգէրը կը լինի ոչ թէ տերմինատորի, այլ նրա նախատիպի՝ մարդու դերակատարը:

«Հարցրէք ինքներդ ձեզ՝ ինչո՞ւ են բոլոր կերպարներն այնպէս խօսում եւ այնպիսի տեսք ունեն, ինչպէս Առնոլդը: Սրա համար պէտք է պատճառ լինի: Ճիշտ է. ինձ մօտ միտք է ծագել, որ պէտք է նախատիպ լինի»,- յայտնել է ռեժիսորը «Daily Express» պարբերականին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։