Հա

Մշակոյթ

12/08/2017

Սերգէյ Սմբատեանը կը ղեկավարի Եւրասիական երաժշտական խաղերի բացման եւ փակման համերգները

Հայաստանի պետական երիտասարդական նւագախմբի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Սերգէյ Սմբատեանն օգոստոսի 15-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Եւրասիական երաժշտական խաղերի շրջանակներում կը ղեկավարի Աստանայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նւագախումբը։

«alikonline.ir» - Հայաստանի պետական երիտասարդական նւագախմբի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Սերգէյ Սմբատեանն օգոստոսի 15-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Եւրասիական երաժշտական խաղերի շրջանակներում կը ղեկավարի Աստանայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նւագախումբը։ Հայաստանի պետական երիտասարդական նւագախմբի հասարակայնութեան հետ կապերի բաժնից «Արմէնպրես»-ին տեղեկացրին, որ Եւրասիական երաժշտական խաղերն անցկացւում են առաջին անգամ։ Մասշտաբային երաժշտական այս նախաձեռնութիւնն ուղեկցւելու է դաշնամուր, ջութակ, վոկալ մասնագիտութիւններով անցկացւելիք մրցոյթներով եւ դասական երաժշտութեան համերգներով։ Եւրասիական երաժշտական խաղերի ընթացքում ելոյթ են ունենալու համաշխարհային մեծութեան երաժիշտներ, անցկացւելու են նաեւ վարպետութեան դասեր աշխարհի լաւագոյն երաժիշտների եւ մանկավարժների կողմից։

Մայեստրօ Սմբատեանին է վերապահւած Եւրասիական երաժշտական խաղերի բացման եւ փակման համերգները ղեկավարելու պատիւը։ Օգոստոսի 15-ին Սերգէյ Սմբատեանի ղեկավարութեամբ Աստանայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նւագախմբի հետ ելոյթ կունենայ դաշնակահարուհի Նարէ Արղամանեանը, իսկ օգոստոսի 25-ին՝ կլարնետահար Անդրէաս Օտանզամէրը։ Կը հնչեն Ալեքսեյ Շորի, Պեոտր Չայկովսկու, Սերգէյ Ռախմանինովի, Արամ Խաչատրեանի ստեղծագործութիւններից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։