Հա

Մշակոյթ

13/08/2017

Բացայայտւել է հնդկացիների հնագոյն ժայռապատկերի գաղտնիքը

Ամերիկացի գիտնականները բացայայտել են հնդկացիների հազարամեայ ժայռապատկերի գաղտնիքը, որը յայտնաբերւել է Նիւ Մեքսիկայի Չակօ կանէոնում:

«alikonline.ir» - Ամերիկացի գիտնականները բացայայտել են հնդկացիների հազարամեայ ժայռապատկերի գաղտնիքը, որը յայտնաբերւել է Նիւ Մեքսիկայի Չակօ կանէոնում: Գրում է «news.am»-ը:

Կոլորադոյի համալսարանի հետազօտողները ենթադրում են, որ հնդկացիները պետրոգլիֆների օգնութեամբ արեւի լիարժէք խաւարում են նկարել: Սա ժայռապատկերի գաղտնազերծման հերթական թեզն է:

Շրջանի նկարը, գիտնականների կարծիքով, նման է Արեգակին՝ մթնոլորտի արտաքին շերտերով: Իսկ շրջանը շրջապատող հանգոյցները կարող էին արեւի կորոնալ զանգւածի արտանետման խորհրդանիշ լինել:

Այս պատկերն աստղաֆիզիկոսներից մէկը համեմատել է գերմանացի աստղագէտի նկարի հետ, որում պատկերւած է 1860 թւականի արեւի խաւարումը: Իսկ հնդկացիները կարող էին պատկերել 1097 թւականի յուլիսի 11-ի արեւի խաւարումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։