Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017 11:50

Հրապարակւել է Վան Գոգի մասին կենսագրական ֆիլմի առաջին թրէյլերը

 Հոլանդացի նկարիչ Վինսենտ Վան Գոգի մասին պատմող եւ 7 տարի արտադրական գործընթացում գտնւող բացառիկ անիմացիոն ֆիլմի թրէյլերն արդէն հրապարակւել է: 

«alikonline.ir» - Հոլանդացի նկարիչ Վինսենտ Վան Գոգի մասին պատմող եւ 7 տարի արտադրական գործընթացում գտնւող բացառիկ անիմացիոն ֆիլմի թրէյլերն արդէն հրապարակւել է: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Daily Mail»-ը՝ թրէյլերի, ինչպէս եւ ամբողջ ֆիլմի առանձնայատկութիւնն այն է, որ դրանք բաղկացած են Վան Գոգի վրձնին պատկանող կտաւների վերարտադրւած շարժանկարներից:

«Loving Vincent» խորագրով ֆիլմի ստեղծողները նկարչուհի Դորոտա Կոբիելան ու ռեժիսոր Հիւ Վելչմանն են: Նրանց համատեղ աշխատանքի պրեմիերան կայանալու է սեպտեմբերի 22-ին:

Պարբերականը նկատում է, որ պատրաստ լինելուց յետոյ այն կը լինի աշխարհում առաջին ձեռքով նկարւած անիմացիոն ֆիլմը: Ֆիլմի իւրաքանչիւր դրւագ ստեղծւել է Վան Գոգի իւղանկարների հիման վրայ՝ օգտագործելով տաղանդաշատ հոլանդացուն բնորոշ տեխնիկան:

Ընդհանուր առմամբ, ֆիլմում ներկայացւած է Վան Գոգի աւելի քան 120 կտաւ, որոնց վերաբերեալ շարժանկարները ստեղծւել են 125 նկարչի օգնութեամբ:

Յայտնի է, որ Դորոտա Կոբիելային նման ֆիլմ ստեղծելու հարցում ոգեշնչել է Վան Գոգի մտքերից մէկն առ այն, որ «նկարիչները կարող են խօսել միայն իրենց կտաւների միջոցով»: Ուստի՝ կինը որոշել է Վան Գոգի կտաւները միասին հաւաքել ու նրա կեանքի պատմութիւնը պատմել:

«Ամբողջ ֆիլմը նկարւել է ձեռքով: Նկարիչներն աշխատում էին օրական 7-10 ժամ»,- պատմել է կինը:

Յարակից Հրապարակումներ

  • Վինսենթ Վան Գոգի ժառանգութիւնը համալրւել է երկու նկարով
    Վինսենթ Վան Գոգի ժառանգութիւնը համալրւել է երկու նկարով

    Հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ Վան Գոգի ժառանգութիւնը համալրւել է երկու նկարով, որոնք յաջողւել է վերագրել նրան մանրակրկիտ հետազօտութեան արդիւնքում: Այս մասին ասւում է Ամստերդամում նկարչի թանգարանի կայքում:

  • Մահացել է «Բագզ Բաննի»-ի ստեղծողը
    Մահացել է «Բագզ Բաննի»-ի ստեղծողը

    Կեանքի 99-րդ տարում կեանքից հեռացել է նկարիչ եւ դիզայներ Բոբ Գիվենսը՝ ամենայայտնի անիմացիոն կերպարներից մէկի՝ «Բագզ Բաննի»-ի ստեղծողը, այս մասին յայտնում է «BBC News»-ը՝ վկայակոչեպով Գիվենսի դստերը՝ Մարիանային: 

  • Հոլանդիայում կրկին ձերբակալել են Վան Գոգի կտաւները գողացողին
    Հոլանդիայում կրկին ձերբակալել են Վան Գոգի կտաւները գողացողին

    Յայտնի գեղանկարիչ Վինսենթ Վան Գոգի կտաւներից երկուսը գողացած հոլանդացի Օկկի Դիւրհամը կրկին ձերբակալւել է թանգարանին 344 հազար եւրօ փոխհատուցումը չվճարելու պատճառով: 

  • Վան Գոգի կտաւը «Christie՚s»-ի աճուրդում կը դրւի 50 մլն. դոլարով
    Վան Գոգի կտաւը «Christie՚s»-ի աճուրդում կը դրւի 50 մլն. դոլարով

    Իմպրեսիոնիստ եւ աբստրակցիոնիստ նկարիչների գործերը, որոնց արժէքը գնահատւում է 120 մլն. դոլար, նոյեմբերի 13-ին վաճառքի կը հանւեն «Christie՚s»-ի աճուրդային տան կողմից: Ինչպէս յայտնել Է նրա մամուլի ծառայութիւնը, անտարակոյս, հաւաքորդների առաւել մեծ հետաքրքրութիւնն է առաջացնում Վինսենթ վան Գոգի «Հերկւած դաշտը եւ հերկւորը: Սէն Ռէմի» կտաւը: Այն նախապէս գնահատել են 50 մլն. դոլար:

  • Վան Գոգի հինգ «Արեւածաղիկներ»-ն առաջին անգամ միասին են ցուցադրւել
    Վան Գոգի հինգ «Արեւածաղիկներ»-ն առաջին անգամ միասին են ցուցադրւել

    Օգոստոսի 14-ի երեկոյեան թանգարանները, որոնցում պահւում են Վան Գոգի «Արեւածաղիկներ»-ը, «Facebook Live»-ի ուղիղ եթերում են եղել՝ պատմելով նկարչի ու նրա յայտնի շարքի մասին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։