Հա

Մշակոյթ

16/08/2017 - 11:40

Եգիպտոսում 3 հնագոյն դամբարան են յայտնաբերել

Եգիպտոսի հարաւում հնագէտները յայտնաբերել են 3 դամբարան, որոնք շուրջ 2 հազար տարւայ են: 

«alikonline.ir» - Եգիպտոսի հարաւում հնագէտները յայտնաբերել են 3 դամբարան, որոնք շուրջ 2 հազար տարւայ են: Գրում է «tert.am»-ը:

Գիտնականները յայտնաբերել են մի քանի քարէ սարկոֆագ՝ տղամարդկանց, կանանց եւ երեխաների մնացորդներով, ինչպէս նաեւ կաւէ կտորներ:

Էլ Մինեա նահանգի Ալ Քամիր Սահարաւի շրջանում յայտնաբերւած զանգւածային գերեզմանները գտնւում են մայրաքաղաք Կահիրէից հարաւ: Գերեզմաններից մէկում, որին հասնել յաջողւել է ժայռի մէջ անցք փորելով, գտնւել է 4 սարկոֆագ, որոնց վրայ պատկերւած են մարդկային դէմքերի ուրւագծեր:

Մէկ այլ դամբարանում մասնագէտները յայտնաբերել են 6 գերեզմանավայր, որոնցից մէկն ակնյայտօրէն նախատեսւած է եղել փոքր երեխայի համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։