Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017 09:20

Վան Գոգի հինգ «Արեւածաղիկներ»-ն առաջին անգամ միասին են ցուցադրւել

Օգոստոսի 14-ի երեկոյեան թանգարանները, որոնցում պահւում են Վան Գոգի «Արեւածաղիկներ»-ը, «Facebook Live»-ի ուղիղ եթերում են եղել՝ պատմելով նկարչի ու նրա յայտնի շարքի մասին:

«alikonline.ir» - Օգոստոսի 14-ի երեկոյեան թանգարանները, որոնցում պահւում են Վան Գոգի «Արեւածաղիկներ»-ը, «Facebook Live»-ի ուղիղ եթերում են եղել՝ պատմելով նկարչի ու նրա յայտնի շարքի մասին: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «Gazeta»-ն:

Ակցիային  մասնակցել են Ամստերդամում Վան Գոգի թանգարանը, Լոնդոնի Ազգային պատկերասրահը, Ֆիլադելֆիայի գեղարւեստի թանգարանը, Միւնխէնում Նոր Պինակոտեկան եւ Տոկիոյում «Սէյջի» արւեստի թանգարանը։

«Արեւածաղիկներ» շարքը ստեղծւել է 1888-1889 թւականներին, Արլում։ Նկարները երբէք միասին՝ մէկ ցուցահանդէսի շրջանակում, չեն ցուցադրւել։

Վեցերորդ նկարը մասնաւոր հաւաքածուում է, վերջին անգամ այն ցուցադրւել է 1948 թւականին։ Եօթերորդը ոչնչացւել է Երկրորդ համաշխարհաին պատերազմի աւարտին, Ճապոնիայում՝ ամերիկացիների ռմբակոծութեան հետեւանքով։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։