Հա

Մշակոյթ

17/08/2017

Տորոնտոյի կինոփառատօնում կկայանայ Էրիկ Նազարեանի համահեղինակած «Երեք Քրիստոս» ֆիլմի պրեմիերան

«Երեք Քրիստոս» ֆիլմը, որի ռեժիսորն է ամերիկացի Ջոն Էւնէթը, իսկ սցենարի համահեղինակներն են ամերիկահայ ռեժիսոր, սցենարիստ, ֆոտոլրագրող Էրիկ Նազարեանն ու Էւնէթը, կցուցադրւի Տորոնտոյի 42-րդ միջազգային կինոփառատօնի շրջանակներում:

«alikonline.ir» - «Երեք Քրիստոս» ֆիլմը, որի ռեժիսորն է ամերիկացի Ջոն Էւնէթը, իսկ սցենարի համահեղինակներն են ամերիկահայ ռեժիսոր, սցենարիստ, ֆոտոլրագրող Էրիկ Նազարեանն ու Էւնէթը, կցուցադրւի Տորոնտոյի 42-րդ միջազգային կինոփառատօնի շրջանակներում: Գրում «tert.am»-ը:

Ինչպէս ներկայացնում է «The Armenian Weekly»-ն, ֆիլմը պատմում է բժիշկ Ալան Սթոունի մասին, որը բուժում է շիզոֆրենիայով տառապող 3 հիւանդի, որոնցից իւրաքանչիւրը վստահ է, որ Յիսուս Քրիստոսն է: Ֆիլմում նկարահանւել են Ռիչարդ Գիրը (բժշկի դերում), Փիթեր Դինկլէյջը, Ջուլիանա Մարգուլիսը, Վալթոն Գոգինսը, Բրեդլի Վիթֆորդը եւ Ջէյն Ալեքսանդրը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերայի մասին յայտարարւել է օգոստոսի 15-ին: Կինոփառատօնի կազմակերպիչները յայտարարել են նաեւ ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկեանի «Լա Վիլլա» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի մասին:

Տորոնտոյի 42-րդ միջազգային կինոփառատօնն անցկացւելու է սեպտեմբերի 7-17-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։