Հա

Մշակոյթ

19/08/2017

Վանի եկեղեցիներից մէկին պատկանող եւ Իրանում յայտնւած զանգը կը յանձնւի Թուրքիային

Վանի եկեղեցիներից մէկի 629 տարւայ զանգը, որը գտնւում է Իրանում, կը յանձնւի Թուրքիային:

«alikonline.ir» - Վանի եկեղեցիներից մէկի 629 տարւայ զանգը, որը գտնւում է Իրանում, կը յանձնւի Թուրքիային: Ըստ «tert.am»-ի գրում է թուրքական «arkeolojikhaber.com» կայքը:

Նշենք որ, Իրանի Ուրմիա քաղաքի պատմութեան թանգարանում ցուցադրւող զանգը Վանի հայկական եկեղեցիներից մէկին է ընծայւել 1338թ.-ին, յայտնի չէ, թէ ինչպէս եւ ում միջամտութեամբ է այն յայտնւել Իրանի տարածքում:

Թուրքական լրատւամիջոցները, լուրին զուգահեռ շրջանառելով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարները, տարածւած նիւթում, սակայն, նշում են Մարիամ Աստւածածին եկեղեցու անունը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։