Հա

Մշակոյթ

Շաբաթ, 19 Օգոստոսի 2017 09:50

Ստամբուլում տեղի է ունեցել համշէնական «ԷնՏու» խմբի համերգը

Ստամբուլի յայտնի ակումբներից մէկում տեղի է ունեցել համշէնական «ԷնՏու» խմբի համերգը: Համերգի ժամանակ հնչել են խմբի «46 րոպէանոց յարգանքի տուրք մի ծառի համար» ալբոմի երգերը:

«alikonline.ir» - Ստամբուլի յայտնի ակումբներից մէկում տեղի է ունեցել համշէնական «ԷնՏու» խմբի համերգը: Համերգի ժամանակ հնչել են խմբի «46 րոպէանոց յարգանքի տուրք մի ծառի համար» ալբոմի երգերը: Գրում է «tert.am»-ը:

2006թ.-ին «ԷնՏու տղաքեր» (Համշէնի բարբառով նշանակում է «Այն կողմի տղաները» - tert.am) անունով իրենց երաժշտական ճանապարհը սկսած համշէնցի երաժիշտները ներկայացնում են հիմնականում Համշէնի հայկական բարբառով ժողովրդական եւ հեղինակային, ինչպէս նաեւ թուրքերէն երգեր:

«ԷնՏու»-ի երգացանկից առաւել մեծ ժողովրդականութիւն են վայելում Համշէնի հայկական բարբառով ձայնագրւած «Օրթի» (Որդի - tert.am) եւ «Հա բա» երգերը:

Պատմական Համշէնը գտնւում է ժամանակակից Թուրքիայի հիւսիս-արեւելքում: Համամ Ամատունի իշխանի հիմնած Համամաշէն քաղաքը քարտեզի վրայ կարելի է գտնել Հեմշին թուրքերէն անւամբ, դրանից մի փոքր արեւելք գտնւում է թրքախօս համշէնցիների եւս մի բնակավայր` Չամլըհէմշինը (թարգմանւում է որպէս եղեւնօտ Համշէն: «Չամ» Համշէնի բարբառով նշանակում է եղեւնի - «tert.am»): Իսկ կրօնական եւ ազգային հալածանքների հետեւանքով բուն Համշէնից դէպի Խոպա, Օրդու, Գիրեսուն եւ Սամսուն արտագաղթած համշէնցիների բազմաթիւ գերդաստաններ հայերէնը պահպանեցին ընդհուպ մինչեւ 20-րդ դարի 80-ականների վերջ: Խոպայի մի շարք գիւղերում համշէնցիները սահուն հայերէն են խօսում մինչ օրս:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։