Հա

Մշակոյթ

23/08/2017 - 12:00

Յայտնի է դարձել բոլոր ժամանակների լաւագոյն կատակերգական ֆիլմը

Ամերիկացի ռեժիսոր Բիլի Վայլդէրի «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմը կինոքննադատների կողմից ճանաչւել է բոլոր ժամանակների լաւագոյն կատակերգութիւն։ 

«alikonline.ir» - Ամերիկացի ռեժիսոր Բիլի Վայլդէրի «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմը կինոքննադատների կողմից ճանաչւել է բոլոր ժամանակների լաւագոյն կատակերգութիւն։ Տեղեկացմում է «tert.am»-ը:

Ֆիլմն ընտրվել է «BBC»-ի կողմից աշխարհի 52 երկրից 253 կինոքննադատի շրջանում անցկացւած հարցման արդիւնքում:

Յայտնի է, որ 1959 թ. նկարահանւած ֆիլմում խաղում է 20-րդ դարի ամենայայտնի գեղեցկուհիներից մէկը՝ Մերիլին Մոնրոն, նրա խաղընկերներն են Թոնի Քերթիսն ու Ջեք Լեմոնը:

Ֆիլմը պատմում է 2 երաժշտի մասին, որոնք տղամարդ լինելով հանդերձ՝ կին են ձեւանում՝ փորձելով թաքնւել յանցագործներից:

Բոլոր ժամանակների լաւագոյն կատակերգութիւնների առաջին տասնեակում են ներառւել նաեւ «Դոկտոր Սթրենջլաւ»-ը (ռեժիսոր՝ Սթենլի Կուբրիկ), «Էննի Հոլ»-ը (ռեժիսոր՝ Վուդի Ալէն): 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։