Հա

Մշակոյթ

27/08/2017

«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը պատրաստւում է նշել յայտնի գրող Վ. Սարոյեանի 109-ամեակը

«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը «Սարոյեան Հաուս» նախագծի շրջանակներում 2017 թւականի օգոստոսի 31-ին պատրաստւում է նշել մեծն ամերիկահայ գրող Վիլիամ Սարոյեանի 109-ամեակը:

«alikonline.ir» - «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը «Սարոյեան Հաուս» նախագծի շրջանակներում 2017 թւականի օգոստոսի 31-ին պատրաստւում է նշել մեծն ամերիկահայ գրող Վիլիամ Սարոյեանի 109-ամեակը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Գրողի ծննդեան օրը՝ օգոստոսի 31-ին, ժամը 20:00 հանրութեանը առաջին անգամ կը ներկայացւի Սարոյեանի տուն-թանգարանի կոնցեպտը, որը «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի եւ «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի երկարատեւ համատեղ աշխատանքի արդիւնքն է: Ուզում էք առաջինը ծանօթանալ Վ. Սարոյեանի տուն-թանգարանի կոնցեպտին, հետեւէք այս յղմանը (http://saroyanhouse.com/concept/) եւ եղէք առաջինը:

Իսկ օգոստոսի 31-ին կը մեկնարկի 365 օրեայ յետհաշւարկ, որի աւարտը կազդարարի Վ. Սարոյեանի տուն-թանգարանի բացումը՝ 2018 թւականի օգոստոսի 31-ին՝ գրողի ծննդեան 110-ամեակին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։