Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 29 Օգոստոսի 2017 08:50

Հայ բեմի երախտաւորների դիմանկարները կը հանգրւանեն Հայաստանի թատերական գործիչների միութիւնում

«ԿԱՌԼԼԵՒՈՆԻ» պատկերասրահում օգոստոսի 27-ին կայացել է ռոստովաբնակ քանդակագործ, նկարիչ Ներսէս Կիրակոսեանի ցուցահանդէսի բացումը:

«alikonline.ir» - «ԿԱՌԼԼԵՒՈՆԻ» պատկերասրահում օգոստոսի 27-ին կայացել է ռոստովաբնակ քանդակագործ, նկարիչ Ներսէս Կիրակոսեանի ցուցահանդէսի բացումը: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հայաստանի թատերական գործիչների միութիւնից՝ յաւելելով. «Ներկայացւած են վերջին մէկ տարւայ ընթացքում հեղինակի կատարած գրաֆիկական աշխատանքները: Ներկայ էին մշակոյթի եւ արւեստի գործիչներ»:

«Այս ցուցահանդէսի գաղափարը շատ պատահական յղացավ` 2016 թւականին կայացած առաջին անհատական ցուցահանդէսի ժամանակ: Որոշեցի պատկերել հայ բեմի երախտաւորներին, որ գալիք սերունդը չմոռանայ նրանց ու յիշատակը միշտ վառ պահի»,- ասաց նկարիչը: 

Ն. Կիրակոսեանի փոխանցմամբ` խորագիրը կը լինի շարունակելի. «Անշուշտ, ցանկութիւն կայ շարունակել այս գաղափարն ու առաջիկայում ներկայացնել հայ բեմի այլ երախտաւորների դիմանկարներ, քանի որ այստեղ ոչ բոլորն են ներկայացւած: Բանն այն է, որ այս աշխատանքներն արւած են խիստ հաշւարկով. հաշւի ենք առել թատերական գործիչների միութեան ճեմասրահը, որտեղ շուտով կը հանգրւանեն հայ բեմի երախտաւորները»: 

ՀԹԳՄ նախագահ Յակոբ Ղազանչեանը, բարձր գնահատելով նկարչի արւեստը, պարգեւատրեց Ն. Կիրակոսեանին ՀԹԳՄ ոսկէ մեդալով` հայ բեմարւեստի երախտաւորների դիմանկարները վարպետութեամբ ստեղծելու եւ դրանք անհատոյց Հայաստանի թատերական գործիչների միութեանը նւիրաբերելու համար: 

«Աննախադէպ գաղափար է, որի մասին անցած տարի տեղեկացայ: Պէտք է ասեմ, որ սա շատ մեծ եւ շռայլ նւեր է մեզ համար, ինչի համար շնորհակալութիւն հեղինակին: Կարծում եմ, որ այն կը ծառայի նպատակին. ցաւօք սրտի, մեր երիտասարդները շատ քիչ գիտեն հայ բեմի երախտաւորների մասին»,- ասաց Հ. Ղազանչեանը: 

Նշենք, որ ցուցահանդէսը կը գործի մինչեւ ս. թ. սեպտեմբերի 6-ը»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։