Հա

Մշակոյթ

29/08/2017

Իրան-Հայաստան մշակութային համագործակցութեան ծիրում Ղազարոս Սարեանի երաժիշտ սաները՝ Թեհրանում

Թեհրան են ժամանելու Հայաստանի Ղազարոս Սարեանի անւան երաժշտական ուսումնարանի երիտասարդ երաժիշտներից կազմւած խումբը:

«alikonline.ir» - Թեհրան են ժամանելու Հայաստանի Ղազարոս Սարեանի անւան երաժշտական ուսումնարանի երիտասարդ երաժիշտներից կազմւած խումբը:

Երաժիշտների գալահամերգը տեղի կունենայ Իրանի եւ Հայաստանի միջեւ մշակութային համագործակցութեան ընդլայնման ծիրում:

Խումբը կիրակի, սեպտեմբերի 10-ին, Թեհրանի Նիաւարան համալիրի «Խալիջ Ֆարս» համերգասրահում կատարելու է Կոմիտասի, Բեթհովէնի, Չայկովսկու եւ Արամ Խաչատրեանի ստեղծագործութիւններից:

Նախագծի իրականացման գեղարւեստական ղեկավարը մայեստրօ Ռազմիկ Օհանեանն է:

Խմբի լարային եւ փողային նւագարաններին ընկերակցելու է նաեւ դաշնամուրային հնչեղութիւնը:

Խումբը կազմւած է երաժիշտներից, ովքեր ստեղծագործութիւնները կը ներկայացնեն դաշնամուրով, լարային եւ փողային գործիքներով:

Յարակից լուրեր

  • Արամ Ա-ի ձեռնադրման 50-ամեակին նւիրւած մեծ համերգ` Լիբանանում
    Արամ Ա-ի ձեռնադրման 50-ամեակին նւիրւած մեծ համերգ` Լիբանանում

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին աբեղայական ձեռնադրութեան յիսնամեակը մեծ շուքով նշուեցաւ Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքի շրջափակին մէջ։ Լիբանանի պետական նուագախումբը, խմբավարութեամբ մայէսթրօ Յարութ Ֆազլեանի եւ մենակատարութեամբ աշխարհահռչակ սօփրանօ Յասմիկ Պապեանի, դիւթեցին Նահատակաց յուշարձանին առջեւ հաւաքուած հոծ բազմութիւնը, որմէ մաս մը ժամանած էր Սփիւռքի տարբեր գաղութներէն։

  • Թուրք երաժիշտը գիթառի միջոցով ներկայացնում է Կոմիտասի աշխատանքները
    Թուրք երաժիշտը գիթառի միջոցով ներկայացնում է Կոմիտասի աշխատանքները

    Թուրք երաժիշտ, ուսումնասիրող եւ Թուրքիայում Սեւծովեայ համալսարանի Երաժշտագիտութեան ֆակուլտետի դասախօսական կազմի անդամ Թունջէր Օնդէրը յատուկ նախագիծ է սկսել՝ գիթառի միջոցով ներկայացնելով հայ նշանաւոր երգահան, երաժշտագէտ եւ երգիչ Կոմիտաս վարդապետի գործերը։ 

  • Հոգեւոր համերգ նւիրւած՝ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման եւ կառուցման 45-ամեակին
    Հոգեւոր համերգ նւիրւած՝ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման եւ կառուցման 45-ամեակին

    Թւականիս հինգշաբթի, 17 մայիսի երեկոյեան թեհրանահայերի համար լիովին տարբեր մի մթնոլորտ էր ստեղծւել, քանի որ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցին տօնական ու զւարթագին մի ուրոյն իրավիճակում էր գտնւում, իր գրկում սեղմած ունենալով հաւատացեալ զաւակների մի հոծ բազմութիւն, որոնք եկել էին վայելելու ու ըմբոշխնելու Նրա կառուցման եւ օծման 45-ամեակին նւիրւած աննախադէպ հոգեւոր համերգն ու ընդհանուր ներկայացումը։

  • Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ հոգեւոր երգերի համերգ՝ Նոր Ջուղայում
    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ հոգեւոր երգերի համերգ՝ Նոր Ջուղայում

    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Քրիստոնէական դաստիարակութեան խորհրդի կազմակերպութեամբ, չորեքշաբթի՝ 2018 թւականի մարտի 7-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ հոգեւոր երգերի համերգ, ուր ընդգրկւած էին տաղեր, շարականներ, մեղեդիներ եւ հոգեւոր երգեր։

  • Մահացել է հիփ հոփի հիմնադիր ռեփերը
    Մահացել է հիփ հոփի հիմնադիր ռեփերը

    Լաս Վեգասում սրտի կաթւածից մահացել է հիփ հոփ երաժշտական ժանրի հիմնադիրներից եւ առաջին կատարողներից մէկը՝ ռեփեր եւ դիջէյ «Lovebug Starski»-ին: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։