Հա

Մշակոյթ

Կիրակի, 03 Սեպտեմբերի 2017 13:10

«Armenia Uncovered». բրիտանացի շոումէնը Հայաստանի մասին ֆիլմ է նկարել

Հայաստանի գեղեցկութիւնը ներկայացնող ֆիլմի ռեժիսորն ու պրոդիւսերը երկու շաբաթւայ ընթացքում հասցրել են լինել Արցախում, Ջերմուկում ու Սեւանում։ «Չբացայայտւած Հայաստան» ֆիլմը պատրաստ կլինի 2018 թւականի մարտին:

«alikonline.ir» - Հայաստանի գեղեցկութիւնը ներկայացնող ֆիլմի ռեժիսորն ու պրոդիւսերը երկու շաբաթւայ ընթացքում հասցրել են լինել Արցախում, Ջերմուկում ու Սեւանում։

«Չբացայայտւած Հայաստան» ֆիլմը պատրաստ կլինի 2018 թւականի մարտին, «armeniasputnik.am»-ի թղթակցի հետ զրոյցում ասաց վաւերագրական ֆիլմի ռեժիսոր Կեւ Օրքեանը։

Յայտնի դերասան եւ երաժիշտ Կեւ Օրքեանը լրագրող ու հեռուստապրոդիւսեր Էնդի Սայմոնի հետ (երկուսն էլ հայկական ծագում ունեն) համատեղ ֆիլմ է նկարահանում Հայաստանի գեղեցկութեան մասին։ Ռեժիսորի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել ոչ միայն Հայաստանի պատմութիւնն ու մշակոյթը, այլ նաեւ պատմել երկրի բնակիչների՝ տարբեր մասնագիտութեան տէր մարդկանց մասին։

Պատմական հայրենիքում անցկացրած երկու շաբաթւայ ընթացքում Կեւն ու Էնդին հասցրել են ոտքի տակ առնել Հայաստանը։

«Մենք հիւսիսից հարաւ ենք գնացել։ Այցելել ենք Խոր Վիրապ, Արենի, Ջերմուկ, Ղարաբաղ, եղել ենք Ախթալայում։ Պարապլանով թռիչք ենք կատարել Սեւանայ լճի վրայով։ Եղել ենք նաեւ Ծիծեռնակաբերդում, տարբեր թանգարաններ ենք այցելել։ Շատ ընտանիքներում մեզ հայկական ուտեստներ էին հիւրասիրում։ Մի խօսքով՝ տեղում չենք նստել»,- պատմեց ռեժիսորը։

Կեւը խոստովանում է, որ «Չբացայայտւած Հայաստան» ֆիլմի միջոցով ցանկանում է աշխարհին ներկայացնել Հայաստանի ամենահետաքրքիր ու ամենագեղեցիկ վայրերը։

«Յուսով եմ՝ նախագիծս այլ երկրներում բնակւող հայերին կդրդի գալ ու տեսնել՝ ինչ լաւ է այստեղ։ Ու ոչ միայն հայերին, այլեւ արտասահմանցիներին»,- ասաց ռեժիսորը։

Նա նշեց նաեւ, որ ֆիլմը տարածւելու է «iTunes»-ի, «Amazon«-ի ու սոցիալական կայքերի միջոցով։

«Չբացայայտւած Հայաստան» վաւերագրական ֆիլմի մասին պատմող տեսահոլովակը, որը հրապարակւել է Կեւ Օրքեանի ֆէյսբուքեան էջում, արդէն մօտ ութ հազար դիտում է ունեցել։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։