Հա

Մշակոյթ

Կիրակի, 03 Սեպտեմբերի 2017 08:20

Ջէյն Ֆոնդան ու Ռոբերտ Ռեդֆորդն ստացել են վենետիկեան պատւաւոր առիւծները

Հոլիվուդի միանգամից երկու լեգենդ՝ Ջէյն Ֆոնդան ու Ռոբերտ Ռեդֆորդը, արժանացել են Վենետիկի կինոփառատօնի պատւաւոր «Ոսկէ առիւծ»-ների՝ համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած աւանդի համար:

«alikonline.ir» - Հոլիվուդի միանգամից երկու լեգենդ՝ Ջէյն Ֆոնդան ու Ռոբերտ Ռեդֆորդը, արժանացել են Վենետիկի կինոփառատօնի պատւաւոր «Ոսկէ առիւծ»-ների՝ համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած աւանդի համար: «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, տօնական միջոցառումը կայացել է Կինոյի պալատի մեծ դահլիճում, մրցանակները կինոաստղերին յանձնել է Իտալիայի մշակոյթի, զբօսաշրջութեան, մշակութային ժառանգութեան նախարարը: Գրում է «panorama.am»-ը:

Հոլիվուդի «վետերաները», ովքեր խաղացել են տասնաեակ կինոներում, ներկայացրել են «Մեր հոգիները գիշերը» (Our Souls at Night) ֆիլմը:

Նկարահանման հրապարակում դերասաններն առաջին անգամ հանդիպել են 1965 թ. «Քէթ Բալլու» ֆիլմում: «Մեր հոգիները գիշերը» արդէն 4-րդ նրանց համատեղ ֆիլմն է:

«Ես ուզում էի իմ վերջին ֆիլմը, նախքան մահանալը, խաղալ հէնց Ջէյնի հետ»,- ասել է 81-ամեայ Ռեդֆորդը, ով նախօրէին յայտարարել է, որ դադարեցնում է դերասանական կարիերան եւ շարունակելու է աշխատել միայն որպէս կինոռեժիսոր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։