Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 06 Սեպտեմբերի 2017 08:10

Յայտնաբերւել է ցունամիից ջրի տակ անցած հնագոյն հռոմէական քաղաք

Թունիսի ազգային ժառանգութեան ինստիտուտի հնագէտները յայտնաբերել են հնագոյն հռոմէական Նեապոլիս քաղաքի փլատակները։ Քաղաքն աւերւել էր 365թ. յուլիսի 21-ին ցունամիի պատճառով։

«alikonline.ir» - Թունիսի ազգային ժառանգութեան ինստիտուտի հնագէտները յայտնաբերել են հնագոյն հռոմէական Նեապոլիս քաղաքի փլատակները։ Քաղաքն աւերւել էր 365թ. յուլիսի 21-ին ցունամիի պատճառով։ Հետազօտողները գտել են փողոցներ, յուշարձաններ եւ ձկան սոուս պահելու համար նախատեսւած բաքեր: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «ScienceAlert»-ը։

Քաղաքի աւերակները տարածւում են 20 հա մակերեսով եւ գտնւում են Թունիսի հիւսիս-արեւելքում՝ Նաբուլի մօտ։ Նեապոլիսը հիմնադրւել է մ.թ.ա. 5-րդ դարում։ Քաղաքի անունը յունարէն նշանակում է «Նոր քաղաք»։ Պատմաբանները կարծում են, որ քաղաքի մի մասն անհետացել է երկրաշարժի հետեւանքով։ Բնական տարերքի պատճառով Կրետէ կղզու որոշ հատւածներ 10 մետրով տեղաշարժւել են։

Անհետացած քաղաքի որոնումներն ընթանում էին 2010 թւականից։ Արշաւախմբի ղեկավար Մունիր Ֆանտարի խօսքով՝ բացայայտումը գիտնականներին թոյլ կտայ վստահօրէն պնդել, որ քաղաքը Հին Հռոմի առեւտրային կենտրոններից մէկն է եղել։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։