Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 06 Սեպտեմբերի 2017 13:30

ՀՀ մշակոյթի նախարարութիւնը Իրանում գտնւող հայկական զանգի փոխադրման հարցը կը քննարկի իրանական կողմի հետ

«Իրանում գտնւող հայկական զանգի փոխադրման հարցը ՀՀ մշակոյթի նախարարութիւնը նախատեսում է քննարկել իրանական կողմի հետ՝ միջազգային իրաւական նորմերին եւ ընդունւած ընթացակարգերին համապատասխան հարցին լուծում տալու նպատակով»,- ասաց ՀՀ մշակոյթի փոխնախարար Արեւ Սամուէլեանը:

«alikonline.ir» - ՀՀ մշակոյթի նախարարութիւնը նախատեսում է Իրանում գտնւող հայկական զանգի փոխադրման հարցը քննարկել իրանական կողմի հետ: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՀ մշակոյթի փոխնախարար Արեւ Սամուէլեանը:

«Իրանում գտնւող հայկական զանգի փոխադրման հարցը ՀՀ մշակոյթի նախարարութիւնը նախատեսում է քննարկել իրանական կողմի հետ՝ միջազգային իրաւական նորմերին եւ ընդունւած ընթացակարգերին համապատասխան հարցին լուծում տալու նպատակով»,- ասաց փոխնախարարը:

Նրա խօսքով՝ ներկայում ՀՀ մշակոյթի նախարարութիւնը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարութիւն՝ նախաձեռնւած գործընթացի վերաբերեալ համապարփակ տեղեկատւութիւն ստանալու նպատակով: Գործընկեր կազմակերպութիւնների հետ բանակցութիւնների աւարտից յետոյ միայն ՀՀ մշակոյթի նախարարութիւնը յստակեցումներ կանի:

Փոխնախարարի խօսքով՝ նախկինում հայկական մշակութային արժէքը Հայաստան վերադարձնելու դէպք եւս եղել է:

«2011-ին Հայաստանի ազգային պատկերասրահին է յանձնւել Յ. Այւազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» կտաւը, որը 21 տարի առաջ առեւանգւել էր Արտասահմանեան երկրների հետ բարեկամութեան եւ մշակութային կապերի ընկերութիւնից»,- եզրափակեց Արեւ Սամուէլեանը:

Իրանական լրատւամիջոցներում յայտնւել էր տեղեկատւութիւն, որ Վանի հայկական եկեղեցիներից մէկին պատկանող հնագոյն զանգը, որն անյայտ պատճառներով յայտնւել է Իրանի հիւսիս-արեւմուտքում, վերադարձւելու է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն:

Թուրքական լրատւամիջոցները նշում են, որ զանգը 1377 թւականի յուլիսի 7-ին տրւել է Վանի Սբ. Մարիամ եկեղեցուն, պատերազմների ժամանակ անյայտ պատճառներով հասել է Իրան եւ մինչ օրս գտնւում է Ուրմիայի պատմութեան թանգարանում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։