Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 07 Սեպտեմբերի 2017 08:30

Հայազգի ոսկերիչ Պետրոս Սեւաջեանի աշխատանքը ցուցադրւում է Բուքինգհեմեան պալատում

 Ոսկեայ սկուտեղը, որը Եթովպիայի կայսր Հայլէ Սելասիէի պատերով պատրաստել էր Ադիս Աբեբայում բնակւող հայազգի ոսկերիչ Պետրոս Սեւաջեանը, ցուցադրութեան է ներկայացվել Բուքինգհեմեան պալատում: 

«alikonline.ir» - Ոսկեայ սկուտեղը, որը Եթովպիայի կայսր Հայլէ Սելասիէի պատերով պատրաստել էր Ադիս Աբեբայում բնակւող հայազգի ոսկերիչ Պետրոս Սեւաջեանը, ցուցադրութեան է ներկայացվել Բուքինգհեմեան պալատում: Գրում է «tert.am»-ը:

Հայ վարպետի աշխատանքը ցուցադրւում է աշխարհի տարբեր երկրներից Բրիտանիայի թագուհուն նւիրւած իրերի հաւաքածուի կազմում: Ոսկեայ սկուտեղը եթովպիացի կայսրը Էլիզաբեթ Երկրորդ թագուհուն նւիրել էր վերջինիս՝ Եթովպիա կատարած պետական այցի ժամանակ 1965-ին:

Սկուտեղը պատրաստւած է Եթովպիայի հարաւում գտնւող հանքավայրերի մաքուր ոսկուց։ Սկուտեղի լայնութիւնը 80 սմ. է, երկարութիւնը` 50 սմ., այն կշռում է 14 կգ.։ Ոսկէ սկուտեղի վրայ պատկերւած են եթովպական կայսրական թագն ու բրիտանական թագը։

Ոսկերիչ Պետրոս Սեւաջեանը ծնւել է 1918-ին Այնթապում։ Նա եղել է Եթովպիայի կայսրական ընտանիքի ամենայայտնի ոսկերիչներից մէկը։ Բացի «Եթովպական ոսկէ սկուտեղից», Սեւաջեանը պատրաստել է նաեւ մի շարք այլ դիւանագիտական նւէրներ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։