Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 07 Սեպտեմբերի 2017 12:20

Կինոարւեստի ակադեմիան յայտնել է պատւաւոր «Օսկար»-ի դափնեկիրների անունները

Կինոարւեստի ամերիկեան ակադեմիան որոշել է պատւաւոր «Օսկար»-ներ շնորհել աֆրոամերիկացի կինոռեժիսոր Չարլզ Բերնետտին, կինոօպերատոր Օուէն Ռոյզմանին, կանադացի դերասան Դոնալդ Սազերլանդին եւ ֆրանսիացի ռեժիսոր Անէս Վարդային: 

«alikonline.ir» - Կինոարւեստի ամերիկեան ակադեմիան որոշել է պատւաւոր «Օսկար»-ներ շնորհել աֆրոամերիկացի կինոռեժիսոր Չարլզ Բերնետտին, կինոօպերատոր Օուէն Ռոյզմանին, կանադացի դերասան Դոնալդ Սազերլանդին եւ ֆրանսիացի ռեժիսոր Անէս Վարդային:  Ըստ «panorama.am»-ի՝ ՏԱՍՍ-ը, յղում անելով «Օսկար»-ի պաշտօնական կայքում, գրում է, որ մրցանակների յանձնման արարողութիւնը կայանալու է նոյեմբերի 11-ին Լոս Անջելէսում «Hollywood & Highland»  համերգասրահում:

«Այս տարւայ՝ պատւաւոր «Օսկար» շնորհելու մասին որոշումը վկայում է այն մասին, թէ ինչքան լայն է միջազգային անկախ կինոարւեստի շրջանակները: Այս մրցանակները շնորհւում են կինոյի ոլորտում յայտնի գործիչների, որոնց աշխատանքները ներկայացնում են աշխարհի բազմակողմանի ընկալումը»,- ասել է ակադեմիայի նախագահը:

Յարակից Հրապարակումներ

  • «Tehran Noir». «Սամուէլ Խաչիկեանը եւ իրանական ժանրային ֆիլմերի վերելքն ու անկումը»
    «Tehran Noir». «Սամուէլ Խաչիկեանը եւ իրանական ժանրային ֆիլմերի վերելքն ու անկումը»

    Իրանական կինոարւեստի հիմնադիրներից մէկին՝ Սամուէլ Խաչիկեանին անւանում էին «Իրանեան Հիչքոք»։ 1950-60-ական թւականներին ռեժիսորի ֆիլմերի անդրանիկ ցուցադրութիւնները երկրում սովորաբար երթեւեկութեան խցանումներ էին առաջացնում: Նրա ֆիլմերը պատճառ էին դառնում, որպէսզի Իրանում բացւէին նորանոր կինոթատրոններ: Որոշակի կրճատումներով Ձեզ ենք ներկայացնում «kinoashkharh.am»-ի՝ հրապարակած նիւթը, որը վերաբերւում է իրանահայ ռեժիսոր Սամուէլ Խաչիկեանին:

  • «Օսկար»-ի մրցանակաբաշխութեան բոլոր տարիներին յանձնւած արձանիկների շուրջ կէսի ճակատագիրն անյայտ է մնում
    «Օսկար»-ի մրցանակաբաշխութեան բոլոր տարիներին յանձնւած արձանիկների շուրջ կէսի ճակատագիրն անյայտ է մնում

    Համաշխարհային կինոարտադրութեան բնագաւառում ամենահեղինակաւոր «Օսկար» մրցանակը յանձնւում է արդէն 87 տարի. այդ ժամանակաընթացքում դափնեկիրներն ստացել են երեք հազար 93 բաղձալի արձանիկներ: Ինչպէս յայտնել են Ամերիկեան կինոակադեմիայում, դրանց շուրջ կէսի ճակատագիրն անյայտ է մնում, փետրւարի 24-ին գրել է «Hollywood Reporter» հանդէսը,- տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

  • Ստիւի Վանդերը յաջորդ տարի միանգամից երկու ալբոմ կը թողարկի
    Ստիւի Վանդերը յաջորդ տարի միանգամից երկու ալբոմ կը թողարկի

    Ամերիկացի կոյր երգիչ Ստիւի Վանդերը, որը 25 անգամ դարձել է Գրեմի մրցանակի դափնեկիր, յայտարարել է, որ ծրագրում է յաջորդ տարի միանգամից երկու ալբոմ թողարկել: Առաջին սկաւառակները, որոնք նրա կողմից ձայնագրւել են վերջին ութ տարիների ընթացքում, կը լինեն «Ten billion hearts»-ը եւ «When the world began»-ը. դրանք համատեղ նախագիծ են պրոդիւսեր Դէյւիդ Ֆոսթերի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։