Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 07 Սեպտեմբերի 2017 12:20

Կինոարւեստի ակադեմիան յայտնել է պատւաւոր «Օսկար»-ի դափնեկիրների անունները

Կինոարւեստի ամերիկեան ակադեմիան որոշել է պատւաւոր «Օսկար»-ներ շնորհել աֆրոամերիկացի կինոռեժիսոր Չարլզ Բերնետտին, կինոօպերատոր Օուէն Ռոյզմանին, կանադացի դերասան Դոնալդ Սազերլանդին եւ ֆրանսիացի ռեժիսոր Անէս Վարդային: 

«alikonline.ir» - Կինոարւեստի ամերիկեան ակադեմիան որոշել է պատւաւոր «Օսկար»-ներ շնորհել աֆրոամերիկացի կինոռեժիսոր Չարլզ Բերնետտին, կինոօպերատոր Օուէն Ռոյզմանին, կանադացի դերասան Դոնալդ Սազերլանդին եւ ֆրանսիացի ռեժիսոր Անէս Վարդային:  Ըստ «panorama.am»-ի՝ ՏԱՍՍ-ը, յղում անելով «Օսկար»-ի պաշտօնական կայքում, գրում է, որ մրցանակների յանձնման արարողութիւնը կայանալու է նոյեմբերի 11-ին Լոս Անջելէսում «Hollywood & Highland»  համերգասրահում:

«Այս տարւայ՝ պատւաւոր «Օսկար» շնորհելու մասին որոշումը վկայում է այն մասին, թէ ինչքան լայն է միջազգային անկախ կինոարւեստի շրջանակները: Այս մրցանակները շնորհւում են կինոյի ոլորտում յայտնի գործիչների, որոնց աշխատանքները ներկայացնում են աշխարհի բազմակողմանի ընկալումը»,- ասել է ակադեմիայի նախագահը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։