Հա

Մշակոյթ

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 11:10

74-րդ «Ոսկէ առիւծ»-ը բաժին հասաւ Գիլիերմօ դէլ Տորոյին

Վենետիկում իր աշխատանքներն աւարտեց Վենետիկի 74-րդ կինոփառատօնը:

Կինոփառատօնի գլխաւոր՝ «Ոսկէ առիւծ» մրցանակը բաժին հասաւ մեքսիկացի ռեժիսոր Գիլիերմօ դէլ Տորոյին իր «Ջրի կերպար» (The Shape of Water) ֆիլմի համար: Դէլ Տորոյի ֆիլմի հետ մրցում էին նաեւ Ջորջ Քլունիի «Մշտաբնակ»-ը եւ Ալեքսանդր Փէյնի «Փոքրացում»-ը:

«alikonline.ir» - Վենետիկում իր աշխատանքներն աւարտեց Վենետիկի 74-րդ կինոփառատօնը:

Կինոփառատօնի գլխաւոր՝ «Ոսկէ առիւծ» մրցանակը բաժին հասաւ մեքսիկացի ռեժիսոր Գիլիերմօ դէլ Տորոյին իր «Ջրի կերպար» (The Shape of Water) ֆիլմի համար: Դէլ Տորոյի ֆիլմի հետ մրցում էին նաեւ Ջորջ Քլունիի «Մշտաբնակ»-ը եւ Ալեքսանդր Փէյնի «Փոքրացում»-ը:

Երկրորդ տեղում է իսրայէլցի ռեժիսոր Սամուէլ Մաոսի «Ֆոքսթրոթ» ֆիլմը:

Կսաւիէ Լեգրանը լաւագոյն ռեժիսոր է ճանաչւել «Պահապան» ֆիլմի համար: Լաւագոյն դերասան է ճանաչւել Քամէլ էլ Բաշան, որը լիբանանցի ռեժիսոր Զիադ Դուէրիի «Վիրաւորանք» ֆիլմում գլխաւոր դերն էր խաղացել: Բրիտանուհի Շարլոթա Ռեմփլինգը Անդրէա Պալլաորոյի «Հաննա» ֆիլմում դերակատարման համար արժանացել է լաւագոյն դերասանուհի մրցանակին:

Մրցանակներից անմասն չի մնացել նաեւ իրանական կինօն:

Կինոփառատօնի «Հորիզոն» բաժնում ցուցադրւել են իրանցի երեք կինոռեժիսորների նկարահանած ֆիլմերը, որոնցից երկուսը՝ Վահիդ Ջալիլվանդի «Առանց թւականի, առանց ստորագրութեան» եւ Ալի Ասգարիի «Անհետացում» ֆիլմերը նկարահանւել էին Իրանում, իսկ Ալիռեզա Խաթամիի «Մենութիւնն է երգում» ֆիլմը՝ Չիլլիում:

«Առանց թւականի, առանց ստորագրութեան» ֆիլմն արժանացել է երկու մրցանակի: Լաւագոյն ռեժիսորի մրցանակը բաժին է հասել Վահիդ Ջալիլվանդին, իսկ լաւագոյն դերասանի մրցանակը՝ Նաւիդ Մոհամմադ Զադէին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։