Հա

Մշակոյթ

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 10:00

Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի եւ վանքի պեղումների ընթացքում 5-6-րդ դարերի եզակի նմուշներ են յայտնաբերւել

Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի եւ վանքի պեղումների ընթացքում յայտնաբերւել են 5-6-րդ դարերի եզակի նմուշներ՝ թեւաւոր խաչ, 12-13-րդ դարերի 30-ից աւել խաչքարեր, բազմաթիւ նոր արձանագրութիւններ: 

«alikonline.ir» - Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի եւ վանքի պեղումների ընթացքում յայտնաբերւել են 5-6-րդ դարերի եզակի նմուշներ՝ թեւաւոր խաչ, 12-13-րդ դարերի 30-ից աւել խաչքարեր, բազմաթիւ նոր արձանագրութիւններ: Արցախի հնագիտական արշաւախմբի ղեկավար Համլետ Պետրոսեանը «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասաց, որ  Ստեփանոսի դամբարանը, որը Վաչագան բարեպաշտի ժամանակ է կառուցւել, մշակոյթի կարեւոր դրսեւորումներից է: «Սուրբ Ստեփանոսի մասին մատենագրական ոչ մի նիւթ չկայ, մեր պատմիչները ոչինչ չեն հաղորդել: Տեղեկութիւններ վանքի մասին տալիս են տեղի արձանագրութիւնները»,- ասաց նա:

Համլետ Պետրոսեանի խօսքով` Վաճառում պեղումներ առաջին անգամ են անցկացւում: «Ես երեք տարի է կարեւորում եմ այս յուշարձանը: Մոսկվայաբնակ Սամուէլ Գրիգորեանի ֆինանսավորմամբ յուլիս ամսին սկսւած պեղման աշխատանքների շնորհիւ շատ բաներ ենք պարզել յատկապէս Վաչագան բարեպաշտի ժամանակ վաղքրիստոնէական հետքերի մասին, որոնք գիտականօրէն դեռ նոր ենք սկսում հասկանալ»,- յաւելեց նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։