Հա

Մշակոյթ

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 09:50

Կիեւի ազգային պատկերասրահում բացւելու է Յովհաննէս Այւազովսկու 200-ամեակին նւիրւած ցուցահանդէս

Ուկրայինայի մայրաքաղաք Կիեւի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 12-ին բացւելու է «Հանճարը եւ ծովը. աւանդոյթները, որոնումները, յայտնագործութիւնները» խորագիրը կրող ցուցահանդէս` նւիրւած Յովհաննէս Այւազովսկու 200-ամեակին եւ պատկերասրահի 95-ամեակին:

«alikonline.ir» - Ուկրայինայի մայրաքաղաք Կիեւի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 12-ին բացւելու է «Հանճարը եւ ծովը. աւանդոյթները, որոնումները, յայտնագործութիւնները» խորագիրը կրող ցուցահանդէս` նւիրւած Յովհաննէս Այւազովսկու 200-ամեակին եւ պատկերասրահի 95-ամեակին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Analitikaua.net»-ը, կազմակերպիչները, նկարագրելով հայ նկարչի ստեղծագործական ուղին, նշել են, որ Այւազովսկին եղել է ականաւոր բնանկարիչ, մարինիզմի հիմնադիր, ում աշխատանքները մեծ ազդեցութիւն են թողել հայկական, ուկրայինական ու ռուսական մշակոյթների վրայ:

«Նա գեղանկարչութեան պատմութեան մէջ յայտնի է որպէս ծովի անգերազանցելի երգիչ: Նրա ժամանակակիցներից ոչ ոք չէր կարող նման ուժով եւ ոգեշնչմամբ ցոյց տալ ծովի տարրերի մեծութիւնն ու գեղեցկութիւնը»,- նշել են կազմակերպիչները:

Ցուցահանդէսում ներկայացւելու են 18-20 դարերի նկարչութեան եւ գրաֆիկայի աւելի քան 60 աշխատանքներ, որոնք վերաբերւում են ծովային թեմային:

Ցուցադրւելու են  նաեւ Այւազովսկու լուսանկարները, որոնք կորել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ այնուհետեւ գտնւել, ինչպէս նաեւ Շերեմետեւի թանգարանի ցուցանմուշները` արխիւային նիւթերը, լուսանկարները, 19-րդ դարի մարտական նաւերի տարբեր իրերը եւ անձնակազմի ունեցւածքը:

Ցուցահանդէսը ներառում է նաեւ աւելի քան մէկ տասնեակ նկարներ եւ գրաֆիկական աշխատանքներ, որոնք ներկայացնում են նկարչի աշխատանքի տարբեր ժամանակաշրջանները: Ցուցահանդէսը բաց կը լինի սեպտեմբերի 12-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը:

Յարակից Հրապարակումներ

  • Իրանական եւ հայկական հողերի համատեղ յիշողութեան ցուցադրութիւնը. Բացւել է «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» ցուցահանդէսը
    Իրանական եւ հայկական հողերի համատեղ յիշողութեան ցուցադրութիւնը. Բացւել է «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» ցուցահանդէսը

    Երէկ՝ հոկտեմբերի 17-ի երեկոյեան Իրանի ազգային թանգարանում տեղի ունեցաւ «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» ցուցահանդէսի բացման պաշտօնական արարողութիւնը:

  • «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւնը» ցուցահանդէս՝ երկու ժողովուրդների առաւել մերձեցումը
    «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւնը» ցուցահանդէս՝ երկու ժողովուրդների առաւել մերձեցումը

    Թւականիս հոկտեմբերի 17-ից մինչեւ 2018-ի յունւարի 17-ը Իրանի ազգային թանգարանում կայանալու է հնագիտական գտածոների ցուցահանդէս, որտեղ առաջին անգամը ներկայացւելու է Հայաստանի պատմութեան թանգարանի եւ Իրանի ազգային թանգարանի համաժամանակեայ (Ք.Ծ.ա. 4-րդ հազարամեակից մինչեւ Ք.Ծ.ա. ա դար) 103-ական նմոյշներ: Համատեղ ցուցահանդէսի խորագիրն է «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւնը»:

  • Փարիզում բացւած ցուցահանդէսում ներկայացւած է հայկական ձեռագրեր եւ խորանի վարագոյր
    Փարիզում բացւած ցուցահանդէսում ներկայացւած է հայկական ձեռագրեր եւ խորանի վարագոյր

    Փարիզի «Insitut du Monde Arabe» թանգարանում սեպտեմբվերի 25-ին տեղի է ունեցել «Քրիստոնէութեան Ծնունդը Միջին Արեւելքում» խորագրով ցուցահանդէսը:

  • Սրճի բուրմունքով տօնավաճառ՝ «Գոֆթեգու» զբօսայգում
    Սրճի բուրմունքով տօնավաճառ՝ «Գոֆթեգու» զբօսայգում

    Այս օրերում, սուրճի սիրահարներին կարելի է գտնել քաղաքի «Գոֆթեգու» զբօսայգու ցուցահանդէսային սրահում, որտեղ ընթանում է «Իրանի միջազգային սուրճի տօնավաճառ»-ը. տօնավաճառ, որի օդը լցւած է եփած սուրճի անուշ ու թարմ բուրմունքով:

  • Հայ բեմի երախտաւորների դիմանկարները կը հանգրւանեն Հայաստանի թատերական գործիչների միութիւնում
    Հայ բեմի երախտաւորների դիմանկարները կը հանգրւանեն Հայաստանի թատերական գործիչների միութիւնում

    «ԿԱՌԼԼԵՒՈՆԻ» պատկերասրահում օգոստոսի 27-ին կայացել է ռոստովաբնակ քանդակագործ, նկարիչ Ներսէս Կիրակոսեանի ցուցահանդէսի բացումը:

    «alikonline.ir» - «ԿԱՌԼԼԵՒՈՆԻ» պատկերասրահում օգոստոսի 27-ին կայացել է ռոստովաբնակ քանդակագործ, նկարիչ Ներսէս Կիրակոսեանի ցուցահանդէսի բացումը: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հայաստանի թատերական գործիչների միութիւնից՝ յաւելելով. «Ներկայացւած են վերջին մէկ տարւայ ընթացքում հեղինակի կատարած գրաֆիկական աշխատանքները: Ներկայ էին մշակոյթի եւ արւեստի գործիչներ»:

    «Այս ցուցահանդէսի գաղափարը շատ պատահական յղացավ` 2016 թւականին կայացած առաջին անհատական ցուցահանդէսի ժամանակ: Որոշեցի պատկերել հայ բեմի երախտաւորներին, որ գալիք սերունդը չմոռանայ նրանց ու յիշատակը միշտ վառ պահի»,- ասաց նկարիչը: 

    Ն. Կիրակոսեանի փոխանցմամբ` խորագիրը կը լինի շարունակելի. «Անշուշտ, ցանկութիւն կայ շարունակել այս գաղափարն ու առաջիկայում ներկայացնել հայ բեմի այլ երախտաւորների դիմանկարներ, քանի որ այստեղ ոչ բոլորն են ներկայացւած: Բանն այն է, որ այս աշխատանքներն արւած են խիստ հաշւարկով. հաշւի ենք առել թատերական գործիչների միութեան ճեմասրահը, որտեղ շուտով կը հանգրւանեն հայ բեմի երախտաւորները»: 

    ՀԹԳՄ նախագահ Յակոբ Ղազանչեանը, բարձր գնահատելով նկարչի արւեստը, պարգեւատրեց Ն. Կիրակոսեանին ՀԹԳՄ ոսկէ մեդալով` հայ բեմարւեստի երախտաւորների դիմանկարները վարպետութեամբ ստեղծելու եւ դրանք անհատոյց Հայաստանի թատերական գործիչների միութեանը նւիրաբերելու համար: 

    «Աննախադէպ գաղափար է, որի մասին անցած տարի տեղեկացայ: Պէտք է ասեմ, որ սա շատ մեծ եւ շռայլ նւեր է մեզ համար, ինչի համար շնորհակալութիւն հեղինակին: Կարծում եմ, որ այն կը ծառայի նպատակին. ցաւօք սրտի, մեր երիտասարդները շատ քիչ գիտեն հայ բեմի երախտաւորների մասին»,- ասաց Հ. Ղազանչեանը: 

    Նշենք, որ ցուցահանդէսը կը գործի մինչեւ ս. թ. սեպտեմբերի 6-ը»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։