Հա

Մշակոյթ

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 09:25

Հնագէտները Հին Եգիպտոսի ժամանակաշրջանի զանգւածային գերեզմանոց են յայտնաբերել

Գերմանացի հնագէտները յայտարարել են Եգիպտոսի հրաւում հնագոյն գերեզմանոց յայտնաբերելու մասին, որտեղ, ենթադրաբար, յուղարկաւորւած են եղել աղքատները:

«alikonline.ir» - Գերմանացի հնագէտները յայտարարել են Եգիպտոսի հրաւում հնագոյն գերեզմանոց յայտնաբերելու մասին, որտեղ, ենթադրաբար, յուղարկաւորւած են եղել աղքատները: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս հաղորդում է «life.ru»-ն՝ վկայակոչելով տեղի լրատւամիջոցը, յայտնագործութիւնն արւել է Լուքսոր քաղաքի շրջանում, որտեղ տասնեակ սարկոֆագներ, մումիաներ եւ յուղարկաւորման արձանիկներ են գտնւել նոյն գերեզմանոցում: Հէնց այդ գտածօներն էլ թոյլ են տալիս գիտնականներին ենթադրել, որ գերեզմանոցը աղքատներին է պատկանում, որոնք չէին կարող իրենց առանձին դամբարաններ թոյլ տալ:

Նշւում է, որ յայտնագործութիւնը պատահաբար է արւել՝ մ.թ.ա. 1550–1292 դարերում իշխած փարաւոնների արքայատոհմի գերեզմանատան պեղումների ժամանակ Նեղոսի արեւմտեան ափին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։