Հա

Մշակոյթ

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 09:35

Մաթեմատիկոս. «Քարահունջը շատ աւելի հին է, քան նշւում է պաշտօնական պատմութեան մէջ»

Քարահունջ հնամենի քարէ աստղադիտարանը շատ աւելի հին է, քան համարւում է։ Այս մասին սեպտեմբերի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, յայտարարեց Հայ-ռուսական համալսարանի դոցենտ, մաթեմատիկոս Վաչագան Վահրադեանը։

«alikonline.ir» - Քարահունջ հնամենի քարէ աստղադիտարանը շատ աւելի հին է, քան համարւում է։ Այս մասին սեպտեմբերի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, յայտարարեց Հայ-ռուսական համալսարանի դոցենտ, մաթեմատիկոս Վաչագան Վահրադեանը։ Գրում է «news.am»-ը:

Մաթեմատիկոսի կարծիքով՝ Քարահունջն աւելի քան 14 հազար տարեկան է եւ այն ի սկզբանէ որպէս աստղադիտարան է կառուցւել։ «Պարիս Հերունուց յետոյ ես ուսումնասիրեցի տւեալ աստղադիտարանը։ Իմ ուսումնասիրութիւնների ընթացքում պարզել եմ, որ քարերի դասաւորւածութիւնը կրկնում է «Կարապի» համաստեղութեան ձեւը։ Սկզբի համար դա մեզ հնարաւորութիւն տւեց պարզել Քարահունջի տարիքը, իսկ յետոյ Պորտասարի գաղտնիքը բացայայտելու հնարաւորութիւն տւեց»,- յստակեցրեց Վահրադեանը։

Մաթեմատիկոսը նաեւ յայտարարեց, որ իր տեսութիւնը միջազգային ճանաչում ունի։ Նրա խօսքով՝ տւեալ «բացայայտումը» թոյլ տւեց բացայայտել, որ Պորտասարը (գտնւում է հարաւարեւմտեան Թուրքիայի տարածքում-ԽՄԲ.) նաեւ որպէս աստղադիտարան է օգտագործւել։

Վահրադեանը կարծում է, որ տւեալ փաստն ապացուցում է Հայկական բարձրաւանդակում մէկ ընդհանուր մշակոյթի եւ նոյնիսկ պետական համակարգի գոյութիւնը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։

Մաթեմատիկոսի խօսքով՝ Պորտասարն առնւազն 18500 տարեկան է։

Յիշեցնենք, որ պաշտօնական գնահատականերով, Քարահունջն աւելի քան 7500 տարեկան է։ Սակայն դա մինչ օրս քննարկումների առիթ է։ Գիտնականների մի մասը կարծում է, որ Քարահունջը հնամենի աստղադիտարան է, միւս մասը՝ հինաւուրց ամրոցի մնացորդներ։

Յարակից Հրապարակումներ

  • Քարահունջ․ Հայաստանի «խօսող» քարերն ու նրանց կապը Քէոփսի բուրգի հետ
    Քարահունջ․ Հայաստանի «խօսող» քարերն ու նրանց կապը Քէոփսի բուրգի հետ

    Հայաստանի հարաւում Քարահունջ անունով մեգալիթեան համալիրը, թերեւս, ոչ միայն Հայաստանի ամենահետաքրքիր կառոյցն է, այլեւ աշխարհի ամենախորհրդաւորներից մէկը։ 

    Առաջին հերթին, այդ քարերից գրեթէ բոլորը թւագրւում են մ․թ․ա․ 4-3-րդ հազարամեակ, սակայն Քարահունջը առնւազն 7500 տարւայ պատմութիւն ունի (որոշ ուսումնասիրողներ, մասնաւորապէս, Գրէմ Հենքոքը, ենթադրել է, որ համալիրը 12-հազարամեայ պատմութիւն ունի)։ 

  • Գրեմ Հենկոկ.- «Քարահունջը 12 հազար տարեկան է»
    Գրեմ Հենկոկ.- «Քարահունջը 12 հազար տարեկան է»

    Երեւանի «Մոսկւայի տան» դահլիճում վերջերս հանդիսատեսին ներկայացւեց ռեժիսոր Նիկոլայ Դաւթեանի «Քարկտիկ» գիտահանրամատչելի ֆիլմը, որը ներկայացնում է յայտնի խաղի մեկնութիւնը՝ զուգորդւած հայերի նախնիների եւ նրանց գիտելիքների մասին ուսումնասիրութիւններով եւ ուշագրաւ տւեալներով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։