Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 10:10

Թուրքական «Hürriyet»-ի սիւնակագիրը 5 աստղ է տւել հայութեան հայրենադարձութեան երգին

Թուրքական առաջատար թերթերից «Hürriyet»-ի սիւնակագիր, երաժշտական քննադատ Նայիմ Դիլմենէրը պոլսահայ երգչուհի Սիպիլի եւ հայկական «The beautified project» խմբի մեներգիչ Անդրէ Սիմոնեանի «Քեզ եմ երգելու» երգը (հեղինակ՝ Յասմիկ Հախվերդեան) 5 աստղ է գնահատել։

«alikonline.ir» - Թուրքական առաջատար թերթերից «Hürriyet»-ի սիւնակագիր, երաժշտական քննադատ Նայիմ Դիլմենէրը պոլսահայ երգչուհի Սիպիլի եւ հայկական «The beautified project» խմբի մեներգիչ Անդրէ Սիմոնեանի «Քեզ եմ երգելու» երգը (հեղինակ՝ Յասմիկ Հախվերդեան) 5 աստղ է գնահատել։ Նա այս առիթով իր գովեստի խօսքն է յայտնել պոլսահայ սիրւած երգչուհու մասին՝ գրելով. «Մաքրամաքուր, իւրայատուկ ձայն, որն առաջին անգամ լսողին, ասես, բարձրացնում է վեր՝ ամպերի վրայ...»։  

Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին «Պատասխան 100 տարի անց» նախագծից՝ յաւելելով. «Յիշեցնենք, որ «Քեզ եմ երգելու» երգը հայրենադարձութեան կոչ է՝ ուղղւած աշխարհասփիւռ հայութեանը եւ ամփոփում է այն բոլոր զգացումները, որ ունենում է հայրենի հողի վրայ առաջին անգամ ոտք դնող իւրաքանչիւր հայ»։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։