Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 14:10

Թեհրանի դասական երեկոն՝ հայկական լարերի վրայ

Թեհրանի «Նիաւարան» մշակութային համալիրի երեկոն դասականութեամբ լցւեց Երեւանից ժամանած երաժիշտների կատարմամբ: Երեւանի Ղազարոս Սարեանի անւան երաժշտական ուսումնարանի սաների տրիօ, կւարտետ, եւ սոլօ ելոյթներով, Նիաւարանի «Խալիջ-է Ֆարս» համերգասրահում ներկայ հանդիսատեսն ականատեսն եղաւ Կոմիտասի, Բեթհովէնի, Չայկովսկու, Ահարոնեանի, ... եւ Խաչատրեանի ստեղծագործութիւնների կատարմանը:

«Նիաւարան»-ում տեղի ունեցաւ Ղազարոս Սարեանի երաժշտական ուսումնարանի սաների համերգը

 

«ԱԼԻՔ» - Թեհրանի «Նիաւարան» մշակութային համալիրի երեկոն դասականութեամբ լցւեց Երեւանից ժամանած երաժիշտների կատարմամբ: Երեւանի Ղազարոս Սարեանի անւան երաժշտական ուսումնարանի սաների տրիօ, կւարտետ, եւ սոլօ ելոյթներով, Նիաւարանի «Խալիջ-է Ֆարս» համերգասրահում ներկայ հանդիսատեսն ականատեսն եղաւ Կոմիտասի, Բեթհովէնի, Չայկովսկու, Ահարոնեանի, ... եւ Խաչատրեանի ստեղծագործութիւնների կատարմանը:

Նախաձեռնութեան՝ իրանական կողմի աշխատանքները համադրող՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեանը թերթիս լրագրողին յայտնեց, որ Երեւանի Ղ. Սարեանի երաժշտական ուսումնարանի Թեհրանում իրականացւած համերգի նախաձեռնութիւնը՝ «Կուկունեան» ֆոնդինն է, տնօրինութեամբ՝ Արփի Աճեմեանի: Նա նշեց նաեւ, որ ֆոնդի հետ համատեղ աշխատանքներով փորձ է արւում երկու ժողովուրդների միջեւ մշակութային կամուրջ իրականացնել եւ երիտասարդութեան առջեւ նոր հորիզոններ ուրւագծել: «Յատկապէս, երբ նման մի բարձրորակ աշխատանք եւ նախաձեռնութիւն է տեղի ունենում հէնց երիտասարդ կատարողների միջոցով: Հաւատացած եմ, որ նման մօտեցումներով աւելի դիւրին եւ մատչելի կը լինի նպաստաւոր ենթահող պատրաստել երկու ժողովուրդների նոր սերունդներին միմեանց ճանաչեցնելու առիթների համար»,- այս մասին խօսելով Ռազմիկ Օհանեանը արձանագրեց, որ ծրագիրն իրականացւել է Իրան-Հայաստան մշակութային կապերի ընդլայնման ծիրում:

Խմբին մաս կազմող ուսանող երաժիշտներ՝ Հայկ Ամիրեանին (ջութակ), Ռաֆայէլ Ասրեանին (տրոմպետ), Մարիա Արիստակէսեանին (թաւջութակ), Արման Մարգոլովին (կանտրաբաս), Գարեգին Կոնակցեանին (կլարնետ), Մերի Մարգարեանին (ջութակ), Դաւիթ Այդայեանին (ալտոջութակ), Ալբերտ Նաւասարդեանին (սակսաֆոն), եւ Հռիփսիմէ Աղակարեանին (դաշնամուր) ընկերակցում եւ ուղեկցում էին դասախօսներ՝ Սուսաննա Սուքիասեանը (տնօրէն)  եւ Արմինէ Գրիգորեանը:

Ղազարոս Սարեան երաժշտական ուսումնարանը հիմնադրւել է 1971 թւականին Երեւանի քաղաքապետարանի միջոցով եւ անւանակոչւել երաժշտագէտ Ղազարոս Սարեանի յիշատակին: Ուսումնարանն առանձնանում է նրանով, որ այնտեղ դասաւանդւում է գրեթէ բոլոր երաժշտական գործիքները, ինչպէս նաեւ արւեստի միւս ոլորտները: Սարեան ուսումնարանում սովորող ուսանողների թիւն անցնում է հազարից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։