Հա

Մշակոյթ

11/09/2017

Թեհրանի դասական երեկոն՝ հայկական լարերի վրայ

Թեհրանի «Նիաւարան» մշակութային համալիրի երեկոն դասականութեամբ լցւեց Երեւանից ժամանած երաժիշտների կատարմամբ: Երեւանի Ղազարոս Սարեանի անւան երաժշտական ուսումնարանի սաների տրիօ, կւարտետ, եւ սոլօ ելոյթներով, Նիաւարանի «Խալիջ-է Ֆարս» համերգասրահում ներկայ հանդիսատեսն ականատեսն եղաւ Կոմիտասի, Բեթհովէնի, Չայկովսկու, Ահարոնեանի, ... եւ Խաչատրեանի ստեղծագործութիւնների կատարմանը:

«Նիաւարան»-ում տեղի ունեցաւ Ղազարոս Սարեանի երաժշտական ուսումնարանի սաների համերգը

 

«ԱԼԻՔ» - Թեհրանի «Նիաւարան» մշակութային համալիրի երեկոն դասականութեամբ լցւեց Երեւանից ժամանած երաժիշտների կատարմամբ: Երեւանի Ղազարոս Սարեանի անւան երաժշտական ուսումնարանի սաների տրիօ, կւարտետ, եւ սոլօ ելոյթներով, Նիաւարանի «Խալիջ-է Ֆարս» համերգասրահում ներկայ հանդիսատեսն ականատեսն եղաւ Կոմիտասի, Բեթհովէնի, Չայկովսկու, Ահարոնեանի, ... եւ Խաչատրեանի ստեղծագործութիւնների կատարմանը:

Նախաձեռնութեան՝ իրանական կողմի աշխատանքները համադրող՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեանը թերթիս լրագրողին յայտնեց, որ Երեւանի Ղ. Սարեանի երաժշտական ուսումնարանի Թեհրանում իրականացւած համերգի նախաձեռնութիւնը՝ «Կուկունեան» ֆոնդինն է, տնօրինութեամբ՝ Արփի Աճեմեանի: Նա նշեց նաեւ, որ ֆոնդի հետ համատեղ աշխատանքներով փորձ է արւում երկու ժողովուրդների միջեւ մշակութային կամուրջ իրականացնել եւ երիտասարդութեան առջեւ նոր հորիզոններ ուրւագծել: «Յատկապէս, երբ նման մի բարձրորակ աշխատանք եւ նախաձեռնութիւն է տեղի ունենում հէնց երիտասարդ կատարողների միջոցով: Հաւատացած եմ, որ նման մօտեցումներով աւելի դիւրին եւ մատչելի կը լինի նպաստաւոր ենթահող պատրաստել երկու ժողովուրդների նոր սերունդներին միմեանց ճանաչեցնելու առիթների համար»,- այս մասին խօսելով Ռազմիկ Օհանեանը արձանագրեց, որ ծրագիրն իրականացւել է Իրան-Հայաստան մշակութային կապերի ընդլայնման ծիրում:

Խմբին մաս կազմող ուսանող երաժիշտներ՝ Հայկ Ամիրեանին (ջութակ), Ռաֆայէլ Ասրեանին (տրոմպետ), Մարիա Արիստակէսեանին (թաւջութակ), Արման Մարգոլովին (կանտրաբաս), Գարեգին Կոնակցեանին (կլարնետ), Մերի Մարգարեանին (ջութակ), Դաւիթ Այդայեանին (ալտոջութակ), Ալբերտ Նաւասարդեանին (սակսաֆոն), եւ Հռիփսիմէ Աղակարեանին (դաշնամուր) ընկերակցում եւ ուղեկցում էին դասախօսներ՝ Սուսաննա Սուքիասեանը (տնօրէն)  եւ Արմինէ Գրիգորեանը:

Ղազարոս Սարեան երաժշտական ուսումնարանը հիմնադրւել է 1971 թւականին Երեւանի քաղաքապետարանի միջոցով եւ անւանակոչւել երաժշտագէտ Ղազարոս Սարեանի յիշատակին: Ուսումնարանն առանձնանում է նրանով, որ այնտեղ դասաւանդւում է գրեթէ բոլոր երաժշտական գործիքները, ինչպէս նաեւ արւեստի միւս ոլորտները: Սարեան ուսումնարանում սովորող ուսանողների թիւն անցնում է հազարից:

Յարակից լուրեր

  • Հոգեւոր համերգ նւիրւած՝ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման եւ կառուցման 45-ամեակին
    Հոգեւոր համերգ նւիրւած՝ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման եւ կառուցման 45-ամեակին

    Թւականիս հինգշաբթի, 17 մայիսի երեկոյեան թեհրանահայերի համար լիովին տարբեր մի մթնոլորտ էր ստեղծւել, քանի որ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցին տօնական ու զւարթագին մի ուրոյն իրավիճակում էր գտնւում, իր գրկում սեղմած ունենալով հաւատացեալ զաւակների մի հոծ բազմութիւն, որոնք եկել էին վայելելու ու ըմբոշխնելու Նրա կառուցման եւ օծման 45-ամեակին նւիրւած աննախադէպ հոգեւոր համերգն ու ընդհանուր ներկայացումը։

  • Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ հոգեւոր երգերի համերգ՝ Նոր Ջուղայում
    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ հոգեւոր երգերի համերգ՝ Նոր Ջուղայում

    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Քրիստոնէական դաստիարակութեան խորհրդի կազմակերպութեամբ, չորեքշաբթի՝ 2018 թւականի մարտի 7-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ հոգեւոր երգերի համերգ, ուր ընդգրկւած էին տաղեր, շարականներ, մեղեդիներ եւ հոգեւոր երգեր։

  • Շահինշահրի «Նարօտ» երիտասարդական երգչախմբի Ամանորեայ համերգը
    Շահինշահրի «Նարօտ» երիտասարդական երգչախմբի Ամանորեայ համերգը

    Բարձր հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ ղեկավարութեամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի՝ կայացաւ համայնքի «Նարօտ» երիտասարդական երգչախմբի Ամանորեայ համերգը՝ ուրբաթ՝ 2017 թւականի դեկտեմբերի 29-ի երեկոյեան ժամը 7:30-ին՝ Ն. Ջ. Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի սրահում: 

  • Ս. Ամենափրկիչ վանքի 18-ամեայ «Տաթեւ» երգչախմբի տարեկան համերգը՝ Նոր Ջուղայում
    Ս. Ամենափրկիչ վանքի 18-ամեայ «Տաթեւ» երգչախմբի տարեկան համերգը՝ Նոր Ջուղայում

    Տարիներ շարունակ բազմաթիւ բեմերից աշխոյժ ելոյթ ծաւալած Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը բոլորեց իր 18-ամեակը։ 

    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ հիմնադրւած եւ մինչեւ այսօր նոյն խորհրդի հովանաւորութիւնը վայելած այս երգչախումբն անցնող 18 տարիների ընթացքում իր գործունէութեամբ արժանացել է արւեստասէր հանդիսատեսի գովեստին ու համակրանքին՝ ոչ միայն իր երիտասարդ անդամ-ուհիների գերազանց կատարումների, այլեւ նոյնպէս երիտասարդ ղեկավար մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի անվերապահ ջանքերի շնորհիւ։

  • Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նւիրւած նոյն միութեան հիմնադրման 87-ամեակին
    Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նւիրւած նոյն միութեան հիմնադրման 87-ամեակին

    Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգն իրականացաւ հինգշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում։ Խանդավառ երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։