Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 12:00

Համահայկական նւագախումբը ելոյթ կունենայ «Գրամոֆոն» մրցանակաբաշխութեանը

Համահայկական սիմֆոնիկ նւագախումբը դիրիժոր Սերգէյ Սմբատեանի ղեկավարութեամբ սեպտեմբերի 13-ին ելոյթ կունենայ դասական երաժշտութեան ամենայայտնի եւ հեղինակավոր «Գրամոֆոն-2017» մրցանակաբաշխութեան ընթացքում:

«alikonline.ir» - Համահայկական սիմֆոնիկ նւագախումբը դիրիժոր Սերգէյ Սմբատեանի ղեկավարութեամբ սեպտեմբերի 13-ին ելոյթ կունենայ դասական երաժշտութեան ամենայայտնի եւ հեղինակավոր «Գրամոֆոն-2017» մրցանակաբաշխութեան ընթացքում: Գրում է «panorama.am»-ը:

Հայաստանի պետական երիտասարդական նւագախմբի հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդմամբ, «Գրամոֆոն»-ը դասական երաժշտութեան ամենանշանակալի մրցանակաբաշխութիւնն է, ինչպէս «Օսկար»-ը՝ կինոարւեստի, «Նոբէլեան»-ը՝ գիտութեան, «Բուկէր»-ը՝ գրականութեան բնագաւառներում։ «Գրամոֆոն» ամենամեայ մրցանակը տրւում է դասական երաժշտութեան ասպարէզում տարւայ լաւագոյններին: Ի դէպ, 2017-ը «Գրամոֆոնի» համար յոբելեանական է. նշւում է վերջինիս 40-ամեակը։

Երեկոյի ընթացքում Համահայկական նւագախմբին, որը հանդէս կը գայ մրցակցութիւնից դուրս, կը միանան դասական երաժշտութեան ամենայայտնի անունները՝ «Գրամոֆոն»-ի ներկայ եւ նախկին մրցանակակիրները՝ շնորհաւորելով այս խոշորամասշտաբ իրադարձութեան յոբելեանը։

Նախորդ տարիներին «Գրամոֆոն»-ի յանձնման հանդիսաւոր երեկոները ղեկավարել են այնպիսի յայտնի դիրիժորներ, ինչպիսիք են սըր Քոլին Դէյւիսը, սըր Անտոնիօ Պապանօն եւ այլք։ Այս տարի այդ պատիւը վերապահւած է մաեստրօ Սերգէյ Սմբատեանին, որը ի դէպ Լոնդոնում ուսանել է հէնց սըր Քոլին Դէյւիսի մօտ։

Երկրորդ տարին անընդմէջ արարողութիւնն ուղիղ կը հեռարձակւի «medici.tv»-ով. այդպիսով ամբողջ աշխարհի դասական երաժշտութեան սիրահարները հնարաւորութիւն կը ստանան դիտելու բոլոր կատարումները եւ մրցանակակիրների ելոյթները:

«Գրամոֆոն-2017»-ի հանդիսաւոր երեկոն տեղի կունենայ Լոնդոնում՝ Նորթամբերլենդ պողոտայի շլացնող հանդիսավայրում:

«Գրամոֆոն» ամսագրի գլխաւոր խմբագիր Ջէյմզ Ջոլին նշում է, որ ուրախ են, որ իրենց միանալու է Համահայկական սիմֆոնիկ նւագախումբը, որը բաղկացած է աշխարհի լաւագոյն նւագախմբերի հայ երաժիշտներից։ 

«Համահայկական նւագախմբի մասնակցութիւնն այս միջոցառմանն իսկապէս կը հաղորդի միջազգային հնչեղութիւն: Եւ մենք անհամբերութեամբ սպասում ենք, որպէսզի երեկոյի ընթացքում վայելենք հայկական երաժշտութիւնն այն մարդկանց կատարմամբ, ովքեր իսկապէս արձագանգում են դրա կախարդանքին»,- ասում է Ջէյմզ Ջոլին:

Յարակից Հրապարակումներ

  • Սերգէյ Սմբատեանը կը ղեկավարի Եւրասիական երաժշտական խաղերի բացման եւ փակման համերգները
    Սերգէյ Սմբատեանը կը ղեկավարի Եւրասիական երաժշտական խաղերի բացման եւ փակման համերգները

    Հայաստանի պետական երիտասարդական նւագախմբի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Սերգէյ Սմբատեանն օգոստոսի 15-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Եւրասիական երաժշտական խաղերի շրջանակներում կը ղեկավարի Աստանայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նւագախումբը։

  • Երիտասարդական նւագախումբը ելոյթ կունենայ «Աւրորա» մրցանակի յանձնման արարողութեանը
    Երիտասարդական նւագախումբը ելոյթ կունենայ «Աւրորա» մրցանակի յանձնման արարողութեանը

    Հայաստանի Պետական երիտասարդական նւագախումբը (ՀՊԵՆ) ելոյթ կունենայ «Աւրորա» մրցանակի հանդիսաւոր յանձնման արարողութեանը: Այս մասին «armenpress»-ի հետ զրոյցում նշեց ՀՊԵՆ-ի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր՝ Սերգէյ Սմբատեանը:
    Աւելի վաղ՝ «armenpress»-ը տեղեկացրել էր, որ ֆրանսահայ լեգենդար երգիչ՝ Շառլ Ազնաւուրն ապրիլին Հայաստան կը ժամանի եւ կը մասնակցի «Աւրորա» մրցանակի յանձնմանը:

  • Սերգէյ Սմբատեանը դարձել է հեղինակաւոր «Swiss Gart»-ի արտիստ
    Սերգէյ Սմբատեանը դարձել է հեղինակաւոր «Swiss Gart»-ի արտիստ

    «Swiss Gart»-ի արտիստներ են դիրիժոր Սերգէյ Սմբատեանը, ջութակահար, դիրիժոր, մանկավարժ Պինկաս Ցուկերմանը, ամերիկացի դերասան, պրոդիւսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջան Մալկովիչը, ջութակահար Սոիւնգ Իւնը, մեցցօսոպրանօ Կարլի Պաոլինը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նւագախումբը, Կորէայի կամերային նւագախումբը եւ յայտնի այլ արւեստագէտներ ու կոլեկտիւներ:

  • Սերժ Թանգեանը Երիտասարդական նւագախմբի հետ աշխատելու յոյս է յայտնել
    Սերժ Թանգեանը Երիտասարդական նւագախմբի հետ աշխատելու յոյս է յայտնել

    Աշխարհահռչակ ռաք երաժիշտ Սերժ Թանգեանը շնորհաւորել է Հայաստանի Պետական երիտասարդական նւագախմբին՝ ստեղծման 10-ամեակի կապակցութեամբ:
    «Կուզէի մասնաւորապէս շնորհաւորել Հայաստանի Պետական երիտասարդական նւագախմբին եւ գեղարւեստական ղեկավար Սերգէյ Սմբատեանին՝ ձեր 10-ամեակի կապակցութեամբ: Շնորհաւոր: Յուսամ մի օր միասին կաշխատենք»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ տեսաբացիկում նշել է Սերժ Թանգեանը:

  • «Cartoon Non Stop» համերգով ազդարարւեց «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժէք կեանքով» ծրագրի մեկնարկը
    «Cartoon Non Stop» համերգով ազդարարւեց «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժէք կեանքով» ծրագրի մեկնարկը

    Հայաստանի պետական երիտասարդական նւագախմբի «Cartoon Non Stop» բարեգործական մանկական համերգով ազդարարւեց «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժէք կեանքով» ծրագրի մեկնարկը: Մանուկ հանդիսատեսն Ալեքսանդր Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 3-ին ունկնդրեց սիրելի մուլտֆիլմերի սաունդթրեքերը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։