Հա

Մշակոյթ

12/09/2017

Անտոնիօ Բանդերասը կը մարմնաւորի իսպանացի գեղանկարիչ Պաբլօ Պիկասոյի կերպարը

Ամերիկեան «Հանճարը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում դերասան Անտոնիօ Բանդերասը վերջապէս կը մարմնաւորի այն կերպարը, որի մասին միշտ երազել է:

«alikonline.ir» - Ամերիկեան «Հանճարը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում դերասան Անտոնիօ Բանդերասը վերջապէս կը մարմնաւորի այն կերպարը, որի մասին միշտ երազել է: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս հաղորդում է «Euromag»-ը, խօսքը իսպանացի գեղանկարիչ Պաբլօ Պիկասոյի մասին է, որի կենսագրութեան հիման վրայ էլ կը կառուցւի սիւժէն: Սերիալի պրեմիերային ցուցադրութիւնը կիրականացւի 2018-ին «National Geographic» եւ «FOX» հեռուստաալիքների եթերում, որից յետոյ նախատեսւում է սերիալը ցուցադրել աշխարհի 170 երկրում:

«Հանճարը» կը դառնայ իսպանացի դերասանի առաջին փորձը ամերիկեան հեռուստատեսութիւնում:

Նկարահանումներն իրականացւելու են նոյեմբերից-մարտ ամիսներին, իսկ առաջին սերիաները կը ցուցադրւեն ապրիլին եւ մայիսին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։