Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 12:30

«Վերջին բնակիչը» ընդգրկւել է Սկանդինաւեան երկրների միջազգային փառատօնի ծրագրում

Ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» ֆիլմն ընդգրկւել է  Սկանդինաւեան երկրների միջազգային փառատօնի (Scandinavian International Film Festival) պաշտօնական ծրագրում։

«alikonline.ir» - Ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» ֆիլմն ընդգրկւել է  Սկանդինաւեան երկրների միջազգային փառատօնի (Scandinavian International Film Festival) պաշտօնական ծրագրում։ Այս մասին նշւած է ֆիլմի ֆէյսբուեան էջում: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Փառատօնը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-28-ը: Փառատօնի պաշտօնականկայքում ներկայացւած են փառատօնի ծրագրերում ընդգրկւած ֆիլմերը: 

«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանւել է Ծովինար Խաչատրեանի «Գիւրջեւանի վերջին բնակիչը» պատմւածքի հիման վրայ: Այն ստեղծւել է 2016 թւականին, միջազգային համագործակցութեան արդիւնքում: Նկարահանումները տեղի են ունեցել 2015 թւականին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գիւղում։ Դերասանական կազմում, բացի հայ դերասաններից, հանդէս են գալիս նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտւայից, Յունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանգեանն է։

«Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսւել են Կաննի 69-րդ կինոփառատօնի կինոշուկայից, որտեղ այն ներկայացւել է։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկէ Ծիրան» 13-րդ կինոփառատօնի շրջանակներում։ Վերջերս ֆիլմն ընդգրկւել է Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատօնի «Panorama» ոչ մրցութային ծրագրում։

«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդէն ցուցադրւել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Ֆինլանդիայում, Շւեդիայում, Հոլանդիայում, իսկ մի շարք այլ երկրներում կը ցուցադրւի առաջիկայում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։