Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 09:00

Վախճանւել է «Պինոկիօ»-ի մուլտիպլիկատոր Կսաւիէ Ատենսիօն

98 տարեկան հասակում վախճանւել է ամերիկացի նկարիչ-մուլտիպլիկատոր եւ դիզայներ Կսաւիէ Ատենսիօն:

«alikonline.ir» - 98 տարեկան հասակում վախճանւել է ամերիկացի նկարիչ-մուլտիպլիկատոր եւ դիզայներ Կսաւիէ Ատենսիօն: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յայտնել է «Variety»-ն:

Ատենսիոն ծնւել է 1919 թւականին Կոլորադոյի նահանգում: Նա «Disney» ընկերութիւնում աշխատել է 1938-ից մինչեւ 1984 թւականը: Մուլտիպլիկատորը մասնակցել է այնպիսի մուլտֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են «Պինոկիօ»-ն եւ «Ֆանտազիա»-ն:

Ատենսիոն նաեւ հանդէս է եկել որպէս Դիսնէյլենդների մի քանի ատրակցիոնների սցենարի հեղինակ, որոնց թւում են՝ «Տեսիլային կալւածքը» եւ «Կարիբեան ծովի ծովահէնները»: Վերջինիս համար նա նաեւ գրել է «Եօ-հօ» («Ծովահէնի կեանքը ինձ համար է») երգի բառերը, որը հնչում է ատրակցիոնում ուղեւորութեան ժամանակ: Կոմպոզիցիան օգտագործւել է նաեւ «Կարիբեան ծովի ծովահէնները» շարքի ֆիլմերում:

1996 թւականին Ատենսիօն ընկերութեան զարգացման գործում ունեցած նշանակալի աւանդի համար ստացել է ««Disney»-ի լեգենդ» մրցանակը: «Disney»-ի ներկայացուցիչները նկարչի յիշատակը յարգել են «Twitter»-ում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։