Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 09:50

Վանաձորի եւ Փամբակի պեղումները կարող են խթանել զբօսաշրջութեան զարգացումը

ՀՀ մշակոյթի նախարարութեան Պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կենտրոնի արշաւախումբը վերսկսել է Վանաձորի եւ Փամբակի հովտի յուշարձանների հետազօտումը:

«alikonline.ir» - ՀՀ մշակոյթի նախարարութեան Պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կենտրոնի արշաւախումբը վերսկսել է Վանաձորի եւ Փամբակի հովտի յուշարձանների հետազօտումը:

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լրատւութեան բաժնից, հնավայրը զետեղւած է Տանձուտ եւ Փամբակ գետերի միախառնման վայրում, Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի հիւսիս-արեւմտեան մասում վեր բարձրացող եռանկիւնաձեւ յատակագծով կոնաձեւ բլրի վրայ, որը զբաղեցնում է շուրջ 30 հա. տարածք: Բլրի հիմքի բարձրութիւնը ծ.մ. 1300 մետր է, գագաթինը՝ 1380 մետր:

Այն բաղկացած է միջնաբերդից, պարսպապատ քաղաքատեղիից, անպաշտպան շահաստանից եւ վիթխարի դամբարանադաշտից, որի տարածքում այժմ Դիմաց թաղամասի բնակելի տներն են: Կոնաձեւ բլուրը բաղկացած է կենտրոնական մասում վեր բարձրացող սեղանաձեւ գագաթով բարձունքից, որի հարաւային եւ արեւելեան մասում տարածւում է պարսպապատերով շրջափակւած ընդարձակ դարաւանդը: Դրանք միասին զբաղեցնում են շուրջ 40 հա. տարածք:

Մինչ այժմ Վանաձորի եւ Փամբակի հովտի յուշարձանների հետազօտումը եղել է էպիզոդիկ եւ միայն 2006-2008 թթ. ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտն այստեղ իրականացրել է պեղումներ: Սակայն այս պեղումները չեն ունեցել մեծ մակերեսներ բացելու յստակ ծրագիր, այլ նախատեսւած են եղել խուզահորերի միջոցով յուշարձանի շերտագրութիւնը բացայայտելու համար։

Լայնածաւալ պեղումները հնարաւորութիւն կընձեռեն գիտական խնդիրներից զատ խթանել զբօսաշրջութեան զարգացումը եւ նպաստել Վանաձոր քաղաքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելաւմանը:

Յարակից Հրապարակումներ

  • Վինսենթ Վան Գոգի ժառանգութիւնը համալրւել է երկու նկարով
    Վինսենթ Վան Գոգի ժառանգութիւնը համալրւել է երկու նկարով

    Հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ Վան Գոգի ժառանգութիւնը համալրւել է երկու նկարով, որոնք յաջողւել է վերագրել նրան մանրակրկիտ հետազօտութեան արդիւնքում: Այս մասին ասւում է Ամստերդամում նկարչի թանգարանի կայքում:

  • Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ ֆաստֆուդ օգտագործելիս
    Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ ֆաստֆուդ օգտագործելիս

    Երբ մարդը ֆաստֆուդ է գործածում, նրա օրգանիզմի հետ տեղի է ունենում մօտաւորապէս նոյնը, ինչ բակտերիալ ինֆեկցիայի ժամանակ։ Այս մասին ասւում է նոր հետազօտութեան մէջ, որը հրապարակւել է «Cell» ամսագրում։ 

  • Ո՞ր մթերքներն են քաղցկեղը կանխում
    Ո՞ր մթերքներն են քաղցկեղը կանխում

    Սննդային մանրաթելերի մեծ պարունակութեամբ դիետան կարող է զգալիօրէն նւազեցնել կոլորեկտալ քաղցկեղով հիւանդանալանու հաւանականութիւնը, պարզել են բրիտանական Բաբրահամի ինստիտուտի գիտնականները:

  • Քնի լրացուցիչ 20 րոպէն կօգնի նիհարելուն
    Քնի լրացուցիչ 20 րոպէն կօգնի նիհարելուն

    Գիշերային քնի լրացուցիչ 20 րոպէն մարդուն կօգնի «ոչ» ասել տորթերին եւ կարկանդակներին, որոնց չարաշահումը աւելորդ քաշի առաջացման է բերում: Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ քնի լրացուցիչ քանակութիւնը նւազեցնում է ոչ առողջ սննդամթերքի օգտագործումը, որը շաքար շատ է պարունակում, աւելի քան 30 տոկոս: 

  • Նստակեաց կեանքը բերում է ոտքի մկանների ատրոֆիայի
    Նստակեաց կեանքը բերում է ոտքի մկանների ատրոֆիայի

    Պադովայի եւ Ուդինեի համալսարանների գիտնականները պարզել են, որ ֆիզիկական ակտիւութեան բացակայութիւնը արագացնում է ոտքի մկանների ատրոֆիան: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։