Հա

Մշակոյթ

16/09/2017

«Վերջին բնակիչը» ֆիլմի վենետիկեան ցուցադրութիւնը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում

Վենետիկի կինոփառատօնի շրջանակներում արցախցի կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» գեղարւեստական ֆիլմի ցուցադրութիւնը հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում:

«alikonline.ir» - Վենետիկի կինոփառատօնի շրջանակներում արցախցի կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» գեղարւեստական ֆիլմի ցուցադրութիւնը հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում:

Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում կատարելով «Արցախպրես»-ին, բացի մամուլի հրապարակումներից, այդ երկրի Միլի մեջլիսի պատգամաւոր Գանիրա Փաշաեւան, «Սիբիսի» հեռուստաընկերութեանը տւած մեկնաբանութեան մէջ յայտնելով իր վրդովմունքը, այնուամենայնիւ, յուսահատութիւն է յայտնել՝ ասելով. «Մենք կարող ենք դադարեցնել այդ գործընթացը՝ միայն այդ թեմայով աւելի շատ ֆիլմեր նկարահանելու եւ դրանք ցուցադրելու միջոցով, սակայն նոյնիսկ եթէ դա տեղի չունենայ, ապա հնարաւորութիւն կը ստեղծւի պատմել իրականութեան մասին եւ այն կը լսւի»:

Ադրբեջանական հիստերիային անձամբ կինոռեժիսորը շատ հանգիստ է վերաբերւում: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում Ջիւան Աւետիսեանն ասել է, որ այն սպասելի էր եւ որեւէ կերպ չի կարող խանգարել իր աշխատանքին: «Ես իմ պայքարի ձեւն եմ ընտրել աշխարհին ցոյց տալու եւ ապացուցելու իրական ճշմարտութիւնը»,- ասել է կինոռեժիսորը: «Աւելին՝ այժմ աշխատում եմ իմ յաջորդ նախագծի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի վրայ, որը մէկ այլ դիտանկիւնից կը ներկայացնի ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութիւնը եւ մարդկային ճակատագրերի վրայ դրա ազդեցութիւնը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։