Սեպտեմբերի 17-ին Լոս Անջելէսում կայացել է ամենամեայ «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխութեան հանդիսաւոր արարողութիւնը:
«alikonline.ir» - Սեպտեմբերի 17-ին Լոս Անջելէսում կայացել է ամենամեայ «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխութեան հանդիսաւոր արարողութիւնը: Տեղեկացնում է «tert.am»-ը:
Ամերիկեան յայտնի դերասան Ալէք Բոլդուինը մրցանակի է արժանացել «Saturday Night Live» երգիծական շոուի շրջանակում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին նմանակելու համար:
Ինչպէս նշում է «Variety»-ն, դերասանը մրցանակը ստացել է երգիծական սերիալում 2-րդ պլանի լաւագոյն դերակատարման համար:
«Կարծում եմ՝ պէտք է ասեմ՝ ահա, պարոն նախագահ, Ձեր «Էմմի»-ն, արձանիկը ստանալիս ասել է հոլիվուդեան աստղը:
«Reuters»-ը յաւելում է, որ լաւագոյն «Մինի սերիալ» է ճանաչւել «Մեծ փոքր սուտ» աշխատանքը: Դրանում նկարահանւած Նիկոլ Քիդմանը ճանաչւել է «Մինի սերիալ»-ի լաւագոյն դերասանուհի:
Մինչդեռ «Լաւագոյն սերիալ» անւանակարգում յաղթել է «Սպասուհու պատմութիւնը»: «Լաւագոյն երգիծական սերիալ» է ճանաչւել «Փոխվարչապետ»-ը: