Հա

Մշակոյթ

Կիրակի, 24 Սեպտեմբերի 2017 12:50

«Եւա»-ն՝ մեծ էկրանին

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին Երեւանի կինոթատրոններում տեղի կունենայ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նկարահանած «Եւա» ֆիլմի պրեմիերան:

«alikonline.ir» - Այսօր՝ սեպտեմբերի 24-ին Երեւանի կինոթատրոններում տեղի կունենայ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նկարահանած «Եւա» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմիը հայ-իրանական համատեղ արտադրութիւն է, որի ֆինանսաւորումն իրականացրել է ««Ֆարաբի» ֆիլմարտադրութեան կենտրոն» հիմնադրամը:

«Եւա»-ն Անահիտ Աբադի առաջին լիամետրաժ-խաղարկային ֆիլմն է, որի նկարահանումները սկսւել են 2014 թւականին Հայաստանում եւ Արցախում: Ֆիլմի պրոդիւսերը Թաղի Ալիղոլիզադէն, իսկ գլխաւոր դերում հանդէս է գալիս Նարինէ Գրիգորեանը: Ֆիլմում նկարահանւել են նաեւ Մարջան Աւետիսեանը, Ռոզի Աւետիսովան, Շանթ Յովհաննիսեանը, Տիգրան Դաւթեանը, Սերգէյ Թովմասեանը, Մարատ Դաւթեանը, Նանոր Պետրոսեանը եւ այլոք։

Ֆիլմը դրամատիկ պատմութիւն է մի կնոջ մասին, որն  ուզում է մոռանալ իր կեանքում տարիներ առաջ տեղի ունեցած ծանր ու ողբերգական իրադարձութիւնը։ «Եւա»-ն դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատւում է Արցախում՝ ծանօթների մօտ։ Սակայն, անցեալը ամենուր հետապնդում է նրան:

«Եւա»-ն նոր սկիզբ է կինոարտադրութեան ոլորտում հայ-իրանական համագործակցութեան համար:

Յատկանշական է, որ իրանցի հանդիսատեսի համար, այն երեք կինոսրահներում կը ցուցադրւի պարսկերէն տողատակով:

Կանաչ երթ ենք մաղթում «Եւա»-ին եւ սիրելի Անահիտին՝ նրա նորանոր յաջողութիւնների ականատեսը լինելու ակնկալիքով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։