Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2017 10:10

Փարիզում բացւած ցուցահանդէսում ներկայացւած է հայկական ձեռագրեր եւ խորանի վարագոյր

Փարիզի «Insitut du Monde Arabe» թանգարանում սեպտեմբվերի 25-ին տեղի է ունեցել «Քրիստոնէութեան Ծնունդը Միջին Արեւելքում» խորագրով ցուցահանդէսը:

«alikonline.ir» - Փարիզի «Insitut du Monde Arabe» թանգարանում սեպտեմբվերի 25-ին տեղի է ունեցել «Քրիստոնէութեան Ծնունդը Միջին Արեւելքում» խորագրով ցուցահանդէսը: Գրում է «news.am»-ը:

Բացման արարողութիւնը նախագահել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը եւ Լիբանանի նախագահ Միշել Աուն:

Ցուցահանդէսին Երուսաղէմի հայոց պատրիարքարանը ուղարկել է 14-րդ դարի երկու ձեռագիր եւ խորանի 1798 թւականի վարագոյր:

Հայ Եկեղեցու կողմից բացման արարողութեանը մասնակցել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ գերշ. Տ. Վահան եպս. Յովհաննիսեանը եւ Ս. Աթոռի դիւանապետ հոգշ. Տ. Կորիւն վրդ. Բաղդասարեանը:

Նախքան ցուցահանդէսի բացումը Հոգեւոր Հայրերը ծանօթացել են ցուցահանդէսին: Ներկայ է եղել Ասորիների Պատրիարք Ամենապատիւ Տ. Եփրէմ երկրորդը:

Ցուցահանդէսում անդրադարձ կայ նաեւ Հայոց Ցեղասպանութեանը` նկարների միջոցով ներկայացնելով հայերի հաստատւելը Սիրիայում եւ Եգիպտոսում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։