Հա

Մշակոյթ

26/09/2017

Բեռլինում գրաֆիտիի թանգարան է բացւել 

Բեռլինի Շոնեբերգ թաղամասում բացւել է գրաֆիտիի՝ փողոցային արւեստի թանգարան (Urban Nation: Museum for Urban Contemporary Art): 

«alikonline.ir» - Բեռլինի Շոնեբերգ թաղամասում բացւել է գրաֆիտիի՝ փողոցային արւեստի թանգարան (Urban Nation: Museum for Urban Contemporary Art): Այս մասին յայտնում է «tert.am»-ը: Աղբիւրի հաղորդմամբ՝ թանգարանի բացման արարողութեան ժամանակ ներկայացւել է յայտնի փողոցային նկարիչների, այդ թւում՝ բրիտանացի Բենքսիի, ամերիկացի Շեպարդ Ֆէյրիի, ֆրանսիացի «Blek le Rat»-ի եւ այլ յայտնի նկարիչների աւելի քան 100 աշխատանք:

«Urban Contemporary Art»-ը փողոցում տեղի ունեցածի հետեւողական շարունակութիւնն է: Կարծում եմ՝ այս շէնքը մի արխիւ է, որն իրոք փորձում է պատմութիւն ներկայացնել: Քաղաքը յայտնի է իր բազմաթիւ եւ տարատեսակ գրաֆիտիներով. ամբողջ քաղաքում կարելի է տեսնել դրանք, այդ թւում՝ Բեռլինի պատի պահպանւած մասերում: Թանգարանը ներկայացնում է տեղի եւ միջազգային 150 փողոցային նկարչի աշխատանքներ»,- թանգարանի բացման արարողութեան ժամանակ ասել է տնօրէն Եաշա Եանգը:

Նրա խօսքով՝ դրսում պատերը նկարազարդելը դեռեւս ապօրինի է, ահա թէ ինչու թանգարանը նկարիչներին ինքնաարտայայտւելու եւ ցուցադրւելու հնարաւորութիւն է ընձեռում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։