Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 03 Հոկտեմբերի 2017 08:20

Անկարայում 1.5 միլիոն դոլար արժողութեամբ Աստւածաշունչ է առգրաււել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալւել է Սիրիայի քաղաքացի, ով փորձել է երկրից ապօրինի ճանապարհով բիւզանդական ժամանակաշրջանի Աստւածաշունչ դուրս բերել:

«alikonline.ir» - Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալւել է Սիրիայի քաղաքացի, ով փորձել է երկրից ապօրինի ճանապարհով բիւզանդական ժամանակաշրջանի Աստւածաշունչ դուրս բերել: Ըստ «yerkir.am»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը:

Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատւական կայքի՝ Աստւածաշունչը, որի կազմի վրայ Յիսուս Քրիստոսի, Մարիամ Աստւածածնի եւ երկգլխանի օձի պատկերներ են, Սիրիայի քաղաքացի Մուհամմեդ Դ.-ն Սիրիայից բերել է Անկարա եւ այստեղից էլ փորձել է այլ երկիր տանել: Թուրքիայի հետախուզական ծառայութիւնը ձերբակալել է Մուհամմեդ Դ.ին, իսկ Աստւածաշունչը՝ առգրաւել:

Ըստ աղբիւրի՝ եղնիկի կաշւից պատրաստւած եւ ոսկեզօծ էջերով Աստւածաշունչը մօտաւորապէս գնահատւում է 1 միլիոն 500 հազար դոլար: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։