Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 03 Հոկտեմբերի 2017 12:10

Ուրֆայում 5000 տարւայ խաղալիք կառք է յայտնաբերւել

Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Ուրֆա նահանգի Էյուբբիյէ շրջանում հնագէտները յայտնաբերել են թրծակաւից պատրաստւած փոքրիկ կառք։ Ըստ գիտնականների՝ խաղալիքն աւելի քան 5000 տարւայ է: 

«alikonline.ir» - Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Ուրֆա նահանգի Էյուբբիյէ շրջանում հնագէտները յայտնաբերել են թրծակաւից պատրաստւած փոքրիկ կառք։ Ըստ գիտնականների՝ խաղալիքն աւելի քան 5000 տարւայ է: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է թուրքական «arkeolojihaber.net» կայքը:

Բացառիկ գտածօն կը ցուցադրւի Թուրքիայի ամենամեծ՝ Ուրֆայի հնագիտական թանգարանում:

Էյուբբիյէի շրջկենտրոնից 80 կմ հեռաւորութեան վրայ գտնւող եւ հողի տակն անցած հնագոյն քաղաքի տարածքում նախաձեռնւած պեղումների ընթացքում խաղալիքն ու դրան պատկանող անիւները գտնւել են քաղաքի գերեզմանատան տարածքի պեղումների ժամանակ:

Նշենք, որ ամիսներ առաջ Որֆայում յայտնաբերւել էր Եդեսիայի Աբգար Ե թագաւորի ընտանեկան դամբարանը: Ուրֆայում հնագէտ մասնագէտները լայնածաւալ պեղումներ են կատարել մօտ 45. 000 քմ տարածքի վրայ, ինչի արդիւնքում յայտնաբերւել է շուրջ 80 հնագոյն դամբարան: 

Ըստ հնագէտների` Աբգար թագաւորի դամբարանը գտնւում է բլուրի ամենաբարձր հատւածում, որտեղ նրանք պեղումներ են կատարել: Իր մեծութեամբ աչքի ընկնող այս դամբարանն ունի 10 մարդու համար նախատեսւած սենեակ, որոնցից մէկի յատակին յայտնաբերւել է հետաքրքիր խճանկար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։