Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 04 Հոկտեմբերի 2017 11:50

«Եւա»-ն՝ «Mill Valley Film Festival»-ում

Կինոյի ոլորտում հայ-իրանական առաջին լիարժէք արտադրութիւնը համարւող իրանահայ կինոբեմադրիչ Անահիտ Աբադի «Եւա» գեղարւեստական ֆիլմը ցուցադրւելու է «Միլ Վալի»-ի 40-րդ միջազգային փառատօնի «Համաշխարհային կինօ» անւանակարգում:

«alikonline.ir» - Կինոյի ոլորտում հայ-իրանական առաջին լիարժէք արտադրութիւնը համարւող իրանահայ կինոբեմադրիչ Անահիտ Աբադի «Եւա» գեղարւեստական ֆիլմը ցուցադրւելու է «Միլ Վալի»-ի 40-րդ միջազգային փառատօնի «Համաշխարհային կինօ» անւանակարգում: Գրում է «parstoday.am»-ը:

Հայալեզու ֆիլմը հանդիսանում է Հայաստանի եւ Իրանի համատեղ արտադրութիւն: Կինոնկարը նկարահանւել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» եւ «Ֆարաբի» կինոհիմնադրամի ֆինանսական աջակցութեամբ:

Ֆիլմը դրամատիկ պատմութիւն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կեանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմութիւնը։ Եւան դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատւում է ծանօթների մօտ։ Սակայն, անցեալը ամենուր հետապնդում է նրան․․․

Կինոնկարում նկարահանւել են Նարինէ Գրիգորեանը, Շանթ Յարութիւնեանը, Մարջան Աւետիսեանը, Ռոզի Աւետիսեանը, Սերգէյ Թովմասեանը, Վրէժ Քասունին, Տիգրան Դաւթեանը, Նանոր Պետրոսեանը, Էլենա Ադամեանը, Մարատ Դաւթեանը եւ ուրիշներ։

«Եւա»-ն սեպտեմբերի 24-ից ցուցադրւել է Երեւանի երեք կինոթատրոններում եւ համաձայն Հայկական ազգային կինոակադեմիայի որոշման, այս տարի Հայաստանը ներկայացնելու է Ամերիկեան կինոակադեմիայի` «Օսկար» ամենամեայ մրցանակաբաշխութեան «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգում:

«Եւա»-ն աւելի վաղ ցուցադրւել է Կանադայի Մոնթրէալի միջազգային կինոփառատօնում, իսկ նոյեմբերի 23-ին Իրանի կողմից մասնակցելու է Ասիա-Փասիֆիկ կինոմրցանակաբաշխութեանը (Asia Pacific Screen Awards):

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։