Հա

Մշակոյթ

05/10/2017 - 11:20

Ա. Աբադ. ««Եւա» ֆիլմի հիմքում դրւած է այն ենթատեքստը, թէ ինչպէս կարելի է այդքան դաժան փորձութիւնից յետոյ մարդ մնալ»

Պատերազմներն այն արհաւիրքներն են, որոնց հետեւանքները շարունակւում են ու դեռ երկար, առաւել եւս՝ մեզ նման ժողովրդի համար, որ վերջին մի քանի հարիւրամեակում քանի անգամ է ճաշակել, մեր յիշողութեան մէջ մնում է պատերազմը, ու մեր ճակատագիրը խափանւում է: Այս մասին «Ազատութիւն» ռադիոկայանի եթերում ասել է «Եւա» հայ-իրանական ֆիլմի գլխաւոր ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Անահիտ Աբադը:

«alikonline.ir» - Պատերազմներն այն արհաւիրքներն են, որոնց հետեւանքները շարունակւում են ու դեռ երկար, առաւել եւս՝ մեզ նման ժողովրդի համար, որ վերջին մի քանի հարիւրամեակում քանի անգամ է ճաշակել, մեր յիշողութեան մէջ մնում է պատերազմը, ու մեր ճակատագիրը խափանւում է: Այս մասին «Ազատութիւն» ռադիոկայանի եթերում ասել է «Եւա» հայ-իրանական ֆիլմի գլխաւոր ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Անահիտ Աբադը: Գրում է «tert.am»-ը:

Նա տեղեկացրել է, որ ֆիլմի մտայղացումն առաջացել է 1999 թ., երբ Քարվաճառում էր:

«Սցենարներս «Քարվաճառ» կոչւեցին, ես, երբ որ մի բան եմ գրում, տիտր եմ դնում, օրինակ՝ մի սցենար ունեմ, որի անունը դրել եմ «Այրւած դոլմա», քանի որ երբ ուշ եկայ, տեսայ դոլման այրւել է»,- կատակել է Անահիտ Աբադը:

Նա պատմել է, որ երբ սցենարը դոկումենտալ տեսք է ստացել, «Քարվաճառ» անունով գրանցւել, այդ աշխատութիւնը ստացել է այդ անունը: Իսկ երբ սցենարի վերջին գրառումներն է կատարել, արդէն ծնւել է «Եւա» անւանումը:

«Պրոդիւսերի հետ որոշեցինք, որ նոր անւանման մասին յայտարարենք, երբ արդէն ֆիլմի նկարահանումն աւարտւի, որ չխափանենք: Ֆիլմի քարոզչութիւնը, լուրերի թողարկումը վաղուց, նախքան նկարահանելն ենք սկսել, հետեւաբար, որպէսզի մարդկանց մօտ այդ խափանումը չլինի, մարդկանց մօտ չստեղծւի կարծիք, որ սա երկու տարբեր ֆիլմ է, որոշեցինք նկարահանումից յետոյ յայտնել: Օրեր առաջ նոյնիսկ կարդացի, որ գրել էին Անահիտ Աբադի նախորդ ֆիլմ «Քարվաճառ»-ն ու վերջին ֆիլմ «Եւա»-ն: Այսինքն՝ այդքան նուրբ հարց է: Ֆիլմը դիտելուց կը համոզւէք, որ «Եւա»-ն ճիշտ անւանակոչում է»,- վստահեցրել է ռեժիսորը:

Նա նշեց, որ իր համար կարեւոր է, որ հանդիսատեսն իր ենթագիտակցութեամբ եւ գիտակցութեամբ զգայ այդ արհաւիրքը. «Զգայ հարցը, ենթատեքստը, թէ ինչպէս է դա սփռւում մարդու ճակատագրի վրայ, ինչպէս է մեզ հետ գալիս ու շարունակւում, ու երբեմն սերունդների փոխանցւում, ինչպէս է այդ պատերազմը մեր ճակատագրերը շեղում իր բնականոն հունից: Դրա մասին է այս ֆիլմը, ոչ թէ ուղղակի պատերազմի, այլ պատերազմի հետեւանքների»:

Անահիտ Աբադի խօսքով՝ «Եւա» ֆիլմի հիմքում դրւած է այն ենթատեքստը, թէ ինչպէս կարելի է այդքան դաժան փորձութիւնից յետոյ մարդ մնալ: Մարդ մնալը դժւար է: Մարդու ամենակարեւոր մարտահրաւէրներից մէկը մարդ մնալն է:

«Չէի ուզում, որ պատերազմի դաժանութիւնները ֆիլմում լինէին: Ֆիլմում շօշափւած ենթատեքստերն աշխարհում ամէն տեղ կան: Պատերազմը մի փուլ է, կատարւում ու անցնում է, իսկ ի՞նչ է կատարւում դրանից յետոյ: Դրանից յետոյ կայ տնտեսական արհաւիրք, կայ բարոյական տագնապ, կայ հասարակական վիճակ, կայ հոգեբանական վիճակ, պատերազմի հետեւանքը երեխաների վրայ, նրանք ինչպէս են դիմակայելու, պատերազմից յետոյ նրանց կեանքը բնականո՞ն է ընթանում: Ոչ, նրանց կեանքի հաւասարակշռութեան 0-ն ուրիշ տեղ է, հետպատերազմական վիճակն է 0-ն»,- ընդգծել է ռեժիսորը:

Յարակից լուրեր

  • «Եւա»-ն շարունակում է մնալ էկրաններին
    «Եւա»-ն շարունակում է մնալ էկրաններին

    Թեհրանի կինոդահլիճներում շարունակւում է Անահիտ Աբադի նկարահանած «Եւա» ֆիլմի ցուցադրութիւնը:

  • Թեհրանի «Մեծ վարագոյրից» երեւում է Եւայի լուսամուտը
    Թեհրանի «Մեծ վարագոյրից» երեւում է Եւայի լուսամուտը

    Շաբաթ, մարտի 9-ին, Թեհրանում էկրան բարձրացաւ հայ-իրանական առաջին համատեղ արտադրւած ֆիլմը՝ «Եւա»-ն:

    Ֆիլմի էկրանաւորումը տեղի է ունենում «Փորձառական արւեստի կինոկենտրոն»-ի (Սինամայէ հոնար-վա-թաջրոբէ) ձեւաչափով, որտեղ փոփոխական գրաֆիկով էկրանաւորւած ֆիլմերը հերթադրւում են ցուցադրութեան համար:

  • «Եւա»-ն՝ էկրանին
    «Եւա»-ն՝ էկրանին

    Այսօր՝ մարտի 9-ին «Փորձառական կինօ» (Հոնար վա թաջրոբէ) խմբում տեղի կունենայ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի՝ «Եւա»-ի փակ ցուցադրումը:

  • «Եւա»-ն էկրանաւորմանն է պատրաստւում Թեհրանում
    «Եւա»-ն էկրանաւորմանն է պատրաստւում Թեհրանում

    Երկարատեւ սպասողական վիճակից յետոյ՝ «Եւա» լիամետրաժ ֆիլմը Թեհրանում էկրանաւորման առիթ ստացաւ: Այս մասին «Ալիք»-ին տեղեկացրեց ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը:

  • Անահիտ Աբադի դասախօսութիւնը «Հայ կին» միութեան յարկի ներքոյ
    Անահիտ Աբադի դասախօսութիւնը «Հայ կին» միութեան յարկի ներքոյ

    Սոյն թւականի յունւարի 22-ին, «Հայ կին» միութեան անդամները եւ հիւրերը վայելեցին մի բացառիկ դասախօսական երեկոյ, որը իրականացաւ յայտնի արւեստագէտ՝ Անահիտ Աբադի շնորհիւ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։