Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 05 Հոկտեմբերի 2017 09:50

Զբօսաշրջիկների համար կը բացւի Կոլիզեումի վերին յարկը

Հռոմի Կոլիզեումի վերին՝ հինգերորդ յարկն այցելութիւնների համար կը բացւի նոյեմբերին:

«alikonline.ir» - Հռոմի Կոլիզեումի վերին՝ հինգերորդ յարկն այցելութիւնների համար կը բացւի նոյեմբերին: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս հաղորդում է «Euromag»-ը, այդ մակարդակից հիասքանչ տեսարան է բացւում դէպի Կոլիզեում եւ Հռոմ, որը զբօսաշրջիկների համար անմոռաց փորձառութիւն կը լինի: Այս մասին յայտարարել է Իտալիայի մշակոյթի նախարար Դարիօ Ֆրանչեսկինին:

Վերին յարկը վերջին 40 տարում փակ է եղել զբօսաշրջիկների համար: Այնտեղ յայտնւելու համար այցելուները պէտք է նախապէս տեղ ամրագրեն էքսկուրսիոն խմբում, որը կարող է կազմւած լինել առաւելագոյնը 25 մարդուց:

Հնագոյն ժամանակներում Կոլիզեումի վերին յարկը նախատեսւած էր հասարակութեան ցածր խաւերի համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։