Հա

Մշակոյթ

Շաբաթ, 07 Հոկտեմբերի 2017 12:30

Թեհրանի կինոյի ռեժիսորների օգնականների եւ ծրագրաւորողների արհմիութիւնը շնորհաւորել է Անահիտ Աբադին

Թեհրանի կինոյի ռեժիսորների օգնականների եւ ծրագրաւորողների արհմիութիւնը շնորհաւորել է իրանահայ ճանաչւած ռեժիսոր Անահիտ Աբադին՝ Հայաստանի կողմից Ամերիկեան կինոակադեմիայի`«Օսկար» ամենամեայ մրցանակաբաշխութեան «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգի համար նրա նկարահանած «Եւա» ֆիլմը ներկայացնելու կապակցութեամբ

«alikonline.ir» - Թեհրանի կինոյի ռեժիսորների օգնականների եւ ծրագրաւորողների արհմիութիւնը շնորհաւորել է իրանահայ ճանաչւած ռեժիսոր Անահիտ Աբադին՝ Հայաստանի կողմից Ամերիկեան կինոակադեմիայի`«Օսկար» ամենամեայ մրցանակաբաշխութեան «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգի համար նրա նկարահանած «Եւա» ֆիլմը ներկայացնելու կապակցութեամբ: Տեղեկացնում է «Մեհր» լրատւական գործակալութիւնը:

Արհմիութեան շնորհաւորական ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Սիրելի Անահիտ,

Գիտենք, որ դու արդէն ստացել ես բազմաթիւ շնորհաւորանքներ՝ Իրանի եւ Հայաստանի մշակոյթի, արւեստի եւ քաղաքականութեան ոլորտի գործիչներից: Սակայն, ցանկանում ենք, որ մեր պատգամն ընդունես ոչ թէ որպէս շնորհաւորական, այլ՝ երախտագիտութեան ուղերձ քո ընկերների կողմից: Երախտագիտութիւն, տարիների ընթացքում իրանական կինոյի ասպարէզում եւ արհմիութենական աշխատանքներում քո ներդրած արդիւնաւէտ ջանքերի եւ գործունէութեան համար:

Հայաստանի պէս քաղաքակիրթ եւ հարուստ մշակոյթի տէր երկրի կողմից քո արժէքաւոր ստեղծագործութեան՝ «Եւա»-ի ներկայացումն «Օսկար» ամենամեայ մրցանակաբաշխութեանն անարատ եւ սահմաններ չճանաչող արւեստ ստեղծելու, մեր բոլորիս երազանքների իրագործմանն ուղղւած քայլ ենք համարում:

Սիրելի Անահիտ,

Մենք քեզ համարում ենք մեր ընկերն ու իրանական կինոյի սերուցքն ու հպարտութիւնը, ում ներկայութիւնը յոյս է ներշնչում այս երկրի կինոգործիչներին:

Ցանկանում ենք քեզ նորանոր յաջողութիւններ՝ կեանքի բոլոր ասպարէզներում»:

Յիշեցնենք, որ Հայկական ազգային կինոկադեմիան Ամերիկեան կինոակադեմիայի`«Օսկար» ամենամեայ մրցանակաբաշխութեան «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգի համար այս տարի հայկական կողմից կը ներկայացնի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» դրաման:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։