Հա

Մշակոյթ

Շաբաթ, 07 Հոկտեմբերի 2017 11:50

«Los Angeles Times». ««Ժխտման ճարտարապետները» ֆիլմը ուժեղ արձագանգ է Հայոց Ցեղասպանութեանը»

«Los Angeles Times»-ում հրապարակւել է «Ժխտման ճարտարապետները» փաստագրական ֆիլմի գրախօսականը: Ֆիլմը պատմում է Հայոց Ցեղասպանութեան ժխտման հարցում Անկարայի ջանքերի մասին:

«alikonline.ir» - «Los Angeles Times»-ում հրապարակւել է «Ժխտման ճարտարապետները» փաստագրական ֆիլմի գրախօսականը: Ֆիլմը պատմում է Հայոց Ցեղասպանութեան ժխտման հարցում Անկարայի ջանքերի մասին: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հեղինակի խօսքով՝ ֆիլմը ներկայացնում է, որ 1915 թւականի Ցեղասպանութեան վայրագութեան ժխտումը յանգեցնում է պատմութեան կրկնութեանը:

«Պրոդիւսեր եւ ռեժիսոր Դէյւիդ Լի Ջորջը այդ թէորիայի կողմնակից է եւ բացայայտ ներկայացնում է Հայոց Ցեղասպանութեան սարսափը, ինչպէս նաեւ ներկայ օրերում Թուրքիայի եւ նրա դաշնակից Ադրբեջանի կողմից հայերի նկատմամաբ հետապնդումմները»,- գրում է հեղինակը:

Շատ տպաւորիչ է այն, որ ֆիլմում յիշեցւում է, որ հայերի Ցեղասպանութեան համար պատասխանատւութեան բացակայութիւնը յանգեցրեց նրան, որ Ադոլֆ Հիտլերը հաւատաց, որ աշխարհը աչքերը կը փակի նաեւ իր յանցագործութեան հանդէպ:

«Ջորջը ներկայացնում է շատ սարսափելի արխիւային կադրեր, ինչպէս նաեւ երկու ողջ մնացածների հետ հարցազրոյցները, ինչպէս նաեւ բազմաթիւ հայերի մեկնբանութիւններն իրենց սպանւած հարազատների մասին»,- նշւում է յօդւածում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։