Հա

Մշակոյթ

Շաբաթ, 07 Հոկտեմբերի 2017 11:45

Թուրքիայում ցուցադրւել է թուրք ռեժիսորի՝  Ցեղասպանութեան մասին պատմող «Քարաւան 1915» ֆիլմը

Հոկտեմբերի 6-ին Թուրքիայում կայացել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Քարաւան 1915» նոր ֆիլմի առաջին ցուցադրութիւնը: 

«alikonline.ir» - Հոկտեմբերի 6-ին Թուրքիայում կայացել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Քարաւան 1915» նոր ֆիլմի առաջին ցուցադրութիւնը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնում է «Ասպարէզ»-ը՝ վկայակոչելով թուրքական պարբերականը, ֆիլմի ցուցադրութեանն ներկայ է գտնւելու Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Նուման Քուրթուլմուշը:

Ժապաւէնի թուրք ռեժիսոր Իսմայիլ Գիւնէշը նշում է, որ իր ֆիլմում չի փորձում ցոյց տալ` արդեօք Ցեղասպանութիւնը եղել է, թէ չի եղել, այլ պարզապէս ներկայացնում է մի կառապանի պատմութիւն, որին յանձնարարւել էր Կիրեսունում բնակւող 200 հային տեղափոխել Հալէպ, եւ որը ճանապարհին անձնւիրաբար պաշտպանում է իրեն «վստահւած» հայերի կեանքն աւազակների յարձակումներից:

Ֆիլմում ընդգծւում է, որ Կիրեսունից Հալէպ գնացող ճանապարհին ֆիլմի հերոսներն ականատես են լինում կոտորածների տեսարանների:

Ֆիլմի երաժշտական ձեւաւորման հեղինակն է Սուրէն Ասատրեանը:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։