Հա

Մշակոյթ

Շաբաթ, 07 Հոկտեմբերի 2017 11:40

2017 թւականին Վանի Աղթամար կղզի այցելել է շուրջ 109 հազար զբօսաշրջիկ

Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Վանի Աղթամար կղզի այս տարեսկզբից մինչ հոկտեմբեր այցելել է շուրջ 109 հազար օտարերկրացի զբօսաշրջիկ, յայտնում է թուրքական «DHA» գործակալութիւնը:

«alikonline.ir» - Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Վանի Աղթամար կղզի այս տարեսկզբից մինչ հոկտեմբեր այցելել է շուրջ 109 հազար օտարերկրացի զբօսաշրջիկ, յայտնում է թուրքական «DHA» գործակալութիւնը: Գրում է «tert.am»-ը:

Այս թիւը 27 հազարով աւելի է նախորդ տարւայ ցուցանիշից. 2016-ին Աղթամար էր այցելել 82 հազար զբօսաշրջիկ:

Պարզւում է՝ բացի հայաստանցի ու սփիւռքահայ զբօսաշրջիկներից՝ Աղթամար կղզին մեծ ուշադրութեան է արժանանում յատկապէս իրանցի զբօսաշրջիկների կողմից:

Յիշեցնենք, որ Թուրքիայի իշխանութիւններն Աղթամար կղզում գտնւող Սուրբ Խաչ հայկական եկեղեցին վերանորոգել են 2005-2007 թթ. ընթացքում, եւ այժմ այն ծառայում է որպէս թանգարան։ Ամէն տարի Սուրբ Խաչի տօնին այստեղ պատարագ է մատուցւում: Անցած շուրջ մէկ դարի ընթացքում Սուրբ Խաչում առաջին պատարագը մատուցւել էր 2010 թւականին։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։