Հա

Մշակոյթ

Կիրակի, 08 Հոկտեմբերի 2017 08:40

Իրանական ֆիլմը յաղթել է «Ծիրանի ծառ» կինոփառատօնում

Ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրի նկարահանած «Հանդարտութեամբ» լիամետրաժ վաւերագրական ֆիլմն արժանացել է Հայաստանի «Ծիրանի ծառ» միջազգային 3-րդ կինոփառատօնի գլխաւոր մրցանակին:

«alikonline.ir» - Ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրի նկարահանած «Հանդարտութեամբ» լիամետրաժ վաւերագրական ֆիլմն արժանացել է Հայաստանի «Ծիրանի ծառ» միջազգային 3-րդ կինոփառատօնի գլխաւոր մրցանակին: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

«Ծիրանի ծառ» միջազգային 3-րդ կինոփառատօնն անց է կացւել Երեւանում եւ Ուջանում: Այն մեկնարկել է հոկտեմբերի 1-ին եւ տեւել է մինչ հոկտեմբերի 5-ը: Փառատօնի ընթացքում ցուցադրւել են 25 երկրներից ներկայացւած 30 ֆիլմեր, որոնք ընտրւել են աշխարհի 100 երկրներից ստացւած 1650 մասնակցութեան յայտերի միջից:

«Հանդարտութեամբ»-ը պատմում է մարդկային խոր յարաբերութիւնների մասին, որոնք մոռացութեան են տրւում ժամանակակից աշխարհում: Ֆիլմում հանդէս են եկել Շահին Գոլշահին, Նեմաթ Բադախշան Մեհրն ու Ասենա Շոջաը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։