Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017 10:20

Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը Երեւան ժամանեց յստակ խոստումով

Այսօր՝ հոկտեմբերի 9-ի վաղ առաւօտեան համաշխարհային կինոյի աստղ Ջոն Մալկովիչը ժամանեց Հայաստան: Լրագրողների հետ զրոյցում ասաց, որ եկել է հայ հանդիսատեսին հրաշալի համերգով ուրախացնելու: 

«alikonline.ir» - Այսօր՝ հոկտեմբերի 9-ի վաղ առաւօտեան համաշխարհային կինոյի աստղ Ջոն Մալկովիչը ժամանեց Հայաստան: Լրագրողների հետ զրոյցում ասաց, որ եկել է հայ հանդիսատեսին հրաշալի համերգով ուրախացնելու: Տեղեկացնում է «armeniasputnik.am»-ը:

Հոլիվուդեան աստղ Ջոն Մալկովիչը Երեւան ժամանեց տիկնոջ՝ Նիկոլետա Փէյրանի ու դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովայի հետ:

Մալկովիչը Երեւանում մասնակցելու է Արամ Խաչատրյանի անւան միջազգային հինգերորդ փառատօնի բացման արարողութեանը:

«Համերգից մեծ սպասումներ ունեմ. լաւ համերգ է լինելու: Հայաստանը հրաշալի երկիր է,- օդանավակայանում «Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակցի հետ զրոյցում ասաց նա:

Մալկովիչի հայաստանեան գրաֆիկը խիտ է լինելու: Հիւրերը մեծ շրջայց են կատարելու Հայաստանի տեսարժան վայրերով:

Հոկտեմբերի 11-ին Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի մասնակցութեամբ «Արամ Խաչատրեան» համերգասրահում կը մեկնարկի Խաչատրեանի միջազգային 5-րդ փառատօնը։

Նա դիրիժոր Սերգէյ Սմբատեանի ղեկավարութեամբ հանդէս կը գայ Հայաստանի պետական երիտասարդական նւագախմբի հետ։

Մալկովիչը կը ներկայացնի հատւած Էռնեստօ Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կէսի ամենանշանաւոր կոմպոզիտորներից մէկի՝ Ալֆրէդ Շնիտկէի դաշնամուրի եւ նւագախմբի համար գրւած կոնցերտի ուղեկցութեամբ։ Որպէս մենակատար հանդէս կը գայ ճանաչւած դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։

Համերգային ծրագիրն ունենալու է հետաքրքիր ձեւաչափ՝ միաձուլելով երաժշտութիւնը, գրականութիւնը, ասմունքն ու մեծ դերասանի կատարողական վարպետութիւնը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։